«Արարատյան ալյանս» ինստիտուտի հայտարարությունը Արցախի՝ ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ

2022-02-12 15:04

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հստակ կանխորոշում է հայկական արժեքների ոչնչացումը, վերափոխումը և աղճատումը: Ունենալով բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանի կողմից հայկական ժառանգության և հետքի ոչնչացման պետական քաղաքականությունը՝ արժեքներ, որոնք ոչ միայն հայկական են, այլև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրած մշակութային եղեռնը: Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաներով մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ ընդունած օրենքների համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկել և կանխել Ադրբեջանի կողմից ծրագրավորած հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը: