«Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը ներկայացրեց խոստացված գիրքը
2022-11-19 00:38
«Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը, հավատարիմ մնալով իր խոստմանը և հռչակած առաքելությանը, այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրել էլ գրքի շնորհանդեսի:
Դեռ հոկտեմբեր ամսին «Արարտյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը համաժողով էր հրավիրել, որտեղ քննարկվում էին ազգային պետության, անվտանգության, Սփյուռքի, երիտասարդության և այլ ոլորտներին վերաբերող հարցեր, եղել էին զեկույցներ: Քննարկումներին մասնակցում էին արտերկրից, Արցախից ժամանած մասնագետներ, պատվիրակություններ՝ Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքներից և այլն: Նպատակն էր՝ կազմելլ Հայաստանի և Արցախի զարգացման ճանապարհային քարտեզը: Մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը խոստացել էր, որ համաժողովի բոլոր նյութերը կհրատարակվեն մեկ գրքով և այն կդառնա մեր երկրի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց սեղանի գիրքը:
Խոստումը կատարված է․ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում ճանապարհային քարտեզը ներկայացվեց հասարակությանը: Արա Աբրահամյանն այն համարում է միայն սկիզբ։ Նա նշեց, որ պետք է առաջ գնալ, շարունակել արդեն իսկ առկա և հստակ օրակարգով: «Ես պատրաստ եմ ընդառաջ գնալ բոլոր նրանց ովքեր կմիանան մեզ և իմ գաղափարներով ու հնարավորություններով միանալ նրանց, ովքեր առաջարկեն ավելի լավ ծրագիր»,– ասաց Արա Աբրահամյանը։