Հանդիպել են «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատուն և Հայաստանի նկարիչների միության նախագահը

2023-03-14 15:23

Մարտի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Արարատյան ալյան» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցի և Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնվել  շարունակել Ռուսաստանի հայերի միության և  Նկարիչների միության համագործակցությունը և քննարկել են ընթացիկ տարվա համատեղ ծրագրերը: Իրականացվող նախագծերը կնպաստեն երիտասարդ նկարիչների ստեղծագործական հարավորությունների ընդլայնմանը և կընդգծեն հայ նկարիչների դերը արդի հայ մշակույթի զարգացման գործում: Համատեղ միջոցառումների ժամանակացույցի մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: