Ռուսաստանի հայերի միությունն ու Հայաստանի ճարտարապետների միությունը համատեղ ծախագիծ կներկայացնեն
2023-03-15 17:12
Հայաստանի ճարտարապետների
միությունը և Ռուսաստանի հայերի միությունը առաջիկայում հանդես կգան համատեղ նախագծով:
Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արարատյան Ալյանս»
մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցի և Ճարտարապետների միության նախագահ Ալեքսանդր
Բադալյանի հանդիպման ընթացքում: Երկուստեք ընգծվել է, որ Ռուսաստանի հայերի միության
և Հայաստանի ճարտարապետների համագործակցությունը մշտապես միտված է եղել ոլորտի զարգացմանը
և երիտասարդ ճարտարապետների խրախուսմանը: Նոր ծրագրերը, որոնց մասին կհայտարավի առաջիկայում,
պետք է համահունչ լինեն ժամանակի պահանջներին և ավանդական դարձած համագործակցության
ոգուն: