«Արարատյան Ալյանս» ինստիտուտը հայտարարում է մրցույթ
2022-02-16 16:19
Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման
«Արարատյան Ալյանս» ինստիտուտը հավատարիմ մնալով իր ձևավորման հիմնական
գաղափարախոսությանը՝ համախմբել հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների
ներուժը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման,
ազգային արժեքների պահպանման և զարգացման համար, հայտարարում է մրցույթ հետևյալ
ուղղություններով՝
1.Անվտանգային տեխնոլոգիաներ և կիբեր
տեխնոլոգիաներ
2.Տնտեսություն, ձեռներեցություն և կառավարում
3.Ազգային արժեքներ և ազգային
գաղափարախոսություն
Նախատեսվում են հետևյալ մրցանակները՝
Առաջին մրցանակ՝ 5.000.000 ՀՀ դրամ,
Երկրորդ մրցանակ՝ 2.500.000 ՀՀ դրամ,
Երրորդ մրցանակ՝ 1,500.000 ՀՀ դրամ
Մրցույթի պայմանները:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես
Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մասնագետները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է
ներկայացնել տվյալ ոլորտի վերաբերյալ ծրագիր – առաջարկ, որը պետք է ունենա
կիրառական հստակ ուղղվածություն, հաշվի առնի Հայաստանում դրա իրագործման
առանձնահատկությունները, հնարավորության դեպքում՝ նաև միջազգային ուսանելի փորձը և
այն տեղայնացնելու հնարավորությունները:
Մրցույթին մասնակցելու հայտը:
Ծրագրի հետ միասին պետք է ներկայացնել համառոտ
ինքնակենսագրական՝ շեշտելով ոլորտում ունեցած կենսափորձը: Ծրագրերը կարելի է
ներկայացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն:
Մրցույթին դիմելու ժամկետները:
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2022թ.
մայիսի 5-ը, ժամը 18.00 էլեկտրոնային փոստով՝ [email protected]
«Արարատյան Ալյանս» ինստիտուտ