Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը
2023-03-22 13:46
Մարտի 21-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարների հետ:
Արա Աբրահամյանը գործընկերներին տեղեկացրել է նախօրեին ՌԴ նախագահին կից Աղգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստի արդյունքների մասին, որի անդամ է նաև ինքը: Ներկայացվել են ՌՀՄ մասնակցությամբ այս տարի անցկացվելիք համադաշնային նախագծերը (Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուիրդների փառատոնը ԺՏՆՑ-ում, «Ծիրան» փառատոնը, «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային ֆորումը, Հայ գրերի օրը, «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» կոնֆերանսը և այլն): Արա Աբրահամյանը նաև հայտարարել է Հայաստանում Գիտությունների ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների (ճարտարապետներ, գրողներ, կինոգործիչներ, ժուռնալիստներ, կոմպոզիտորներ և այլն) հետ համատեղ ծրագրերի իրականացումը վերսկսելու մասին: Նաև ներկայացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ տնտեսական, որոնք «Արարատյան ալյանսը» պատրաստում է իրականացման՝ Հայաստանում և Արցախում:
ՌՀՄ ղեկավարը նաև ներկայացրել է կազմակերպության թիմի նոր անդամներին՝ Հայաստանում ՌՀՄ փոխնախագահ, «Արարատյան ալյանս» ինստիտուտի ղեկավար Ավետ Ադոնցին և Կեմերովոյի տարածաշրջանային բաժանմունքի նորընտիր ղեկավար Արգիշտի Սիմոնյանին:
Քննարկումների ընթացքում ելույթ են ունեցել տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ Արթուր Խաչատրյանը (Նովոսիբիրսկ), Կամո Հայրապետյանը (Կրասնոդար), Արմեն Մկրտչյանը (Իվանովո), Արսեն Կարապետյանը (Կոմի), Գեորգի Սաֆարովը (Ստավրոպոլ) և այլոք:
Քննարկվել են միավորված տարածաշրջաններին, ինչպես նաև Արցախին և Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության հարցերը: Այդ օգնությունները ստացողներից ՌՀՄ հասցեին բազմաթիվ շնորհակալական խոսքեր են հնչում: Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում իրենց հայրենասեր մղումների և կատարած աշխատանքի համար:
ՌՀՄ լրատվական ծառայություն