Իշխանությունները Հայաստանը դարձնում են երրորդ երկրների համար «հաշիվներ մաքրելու» հարթակ
2023-04-14 15:47
Սյունիքում վերջին իրադարձությունները լրացուցիչ անգամ հաստատում են Հայաստանի այսօրվա իշխանությունների անօգնականությունը՝ իրացնել երկրի առաջ ծառացած ամենաառաջնային օրակարգը՝ պետության անվտանգության ապահովումը:
Ակնհայտ է, որ շարունակվում է Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությունը՝ փորձելով ապացուցել Հայաստանում և Արցախում նրա ներկայության անարդյունավետությունը: Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Արևելքի միջև «հաշիվներ մաքրելու» հերթական հարթակը: Միաժամանակ ակնհայտ է, որ այս պայմաններում նվազագույնի է հասցված նույն Հայաստանի և Հայաստանի անվտանգության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև Արցախի և արցախցիների անվտանգության ապահովումը, որի հիմնական նախապայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացումն է, ինչպես դա արվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Եվս մեկ
անգամ հարցականի տակ է հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով տեղակայված
եվրոպական դիտորդական առաքելության արդյունավետությունը: Հրադադարի ռեժիմի խախտման
վերաբերյալ որևիցե գնահատականի բացակայությունն անվստահություն է հարուցում այդ առաքելության
և նրա մանդատի նկատմամբ:
Կասկածելի
է՝ արդյո՞ք եվրոպական դիտորդների տեղակայման վերաբերյալ հայաստանյան իշխանությունների
համաձայնությունը (Ադրբեջանը մերժեց նրանց) և ՀՀ կառավարության կողմից ՀԱՊԿ նմանատիպ
առաքելությունից հրաժարվելը այն օպտիմալ, գործուն և կանխարգելիչ գործիքն է, որը կնպաստի
հրադադարի ռեժիմի պահպանմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մակարդակի
թուլացմանը:
Ուշագրավ է
Եվրամիության վերջին հայտարարությունը Սյունիքում հրադադարի խախտումների վերաբերյալ,
որի հետևանքով զոհվեց 4 և վիրավորվե 6 հայ զինծառայող: Հերթական անգամ ԵՄ- խուսափեց տարբերակված մոտեցումից, այսինքն չնշեց ռեժիմի խախտման համար մեղավոր կողմին: Միաժամանակ ԵՄ-ն կոչ արեց կողմերին
(Հայաստանին և Ադրբեջանին)՝
հարգել այն պայմանավորվածություններն ու պարտականությունները, որոնք, մասնավորապես
ընդունվել են
2022թ. Պրահայում՝ հաշվի առնելով 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Սակայն եվրոպացիների հայտարարության մեջ ոչ մի ակնարկ չի արվում
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարությամբ
ընդունված պայմանավորվածություններին: ԵՄ հայտարարությունը ևս մի անգամ հաստատում է մեր տարածաշրջանում
Եվրոպայի դոմինանտության, ռուսական ներկայության և ազդեցության չեզոքացման
հավակնությունները: Սակայն, հարց է ծագում.
ինչպե՞ս է ԵՄ-ն
պատրաստվում իրականացնել
անվտանգության օրակարգը՝
դրա համար անհրաժեշտ ամբողջական
գործիքակազմի բացակայության
պայմաններում:
Սյունիքի վերջին դեպքերը,
ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձր աստիճանը միաժամանակ
ցույց են տալիս, թե
ինչքան մոտ ենք այլ՝ Իրանի հետ տարածաշրջանային հակամարտության
բռնկմանը: Ակնհայտ է, որ հնարավոր
հակամարտության մասնակիցների
աշխարհագրությունը չի սահմանափակվի Իրանով և Ադրբեջանով: Թուրքիայի և Ադրբեջանի
խորացող համագործակցությունը (մեկ ազդ՝ երկու պետություն սկզբունքով), ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմարդյունաբերական
բարձր համագործակցությունը (ուղղված իրանի դեմ)
ցույց են տալիս ռազմական
կոնֆլիկտի դեպքում տարածաշրջանային մասշտաբներվերածվելու
հավանականությունը: Հաշվի առնելով Սյունիքի և,
այսպես կոչված
«Զանգեզուրի միջանցքի»
նկատմամբ Ադրբեջանի
հավակնությունները, ինչպես նաև տարածաշրջանում առկա պետական սահմանների
փոփոխման Իրանի համար անընդունելիությունը՝
մեծ է հավանականությունը, որ
տարածաշրջանի այս հատվածում հենց հայկական Սյունիքի
մարզը կարող է դառնալ ռազմական
կոնֆլիկտի թատերաբեմը:
Հայաստանի հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները
պարտադրում են,
որ Կառավարությունը
առաջնահերթ ուշադրության
արժանացնի պետական ամրություննրին՝ (անվտանգություն, պաշտպանություն, ենթակառուցվածքներ,
հասարակական ամրություն
և, իհարկե, պետական կառավարում): Սրանց ցածր,
պայմանական մակարդակը
կամ բացակայությունն
այսօր մեր պետությունը վերածում
են երրորդ երկրների համար
«հաշիվներ մաքրելու»
հարթակի:
«Արարատյան ալյանս» ինստիտուտ