«ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ» – 21-ՐԴ ԴԱՐ
2023-04-17 13:51
Ռուսաստանի հայերի միությունը, Արարատյան ալյանս մտքի կենտրոնը և Հայաստանի գրողների միությունը, հավատարիմ մնալով բազմամյա արդյունավետ համագործակցության ավանդույթներին, նպատակ ունենալով նպաստել հայ մշակույթի զարգացմանը և աջակցել ստեղծագործողներին, հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ հետևյալ անվանակարգերով.
Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև համակարգչային 30 էջ/
Պոեզիա – բանաստեղծական շարք/մինչև 300 տող/
Մանկապատանեկան գրականություն – երեք հեքիաթ կամ պատմվածք (մինչև համակարգչային 20 էջ) կամ բանաստեղծական շարք (մինչև 200 տող)
Առաջարկվող թեմաներ.
Արցախ
Հայկական բանակ
Ընտանիք և ավանդական արժեքներ
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է 3 մրցանակ.
1-ին մրցանակ – 650 000 դրամ
2-րդ մրցանակ – 350 000 դրամ
3-րդ մրցանակ – 180 000 դրամ
Խրախուսական – 60.000 դրամ
Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 31 հոկտեմբեր 2023 թ.։
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն ՀԳՄ անդամները իրենց հայերեն ստեղծագործություններով։
Գործերը ներկայացնել միայն մեկ ժանրում։ Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, անտիպ (որևէ կերպ չհրապարակված), փակ ծրարով, վրան կեղծանուն և հեռախոսահամարը։
Գործերը հանձնել Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։
Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ ՄՏՔԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ