ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ.

2022-02-22 14:41

«Մեր երկրում զինվորական ծառայությունը միշտ համարվել է խիզախ, ուժեղ կամքի տեր մարդկանց կոչում և պատվի հարց։ Վստահ եմ, որ այդպես էլ կշարունակվի այսուհետ, քանի որ դարեդար, սերնդեսերունդ խնամքով փոխանցվում է մեր պատմության հերոսական էջերի հիշողությունը, մեր հայրերի ու պապերի սխրանքները։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում։