ՌՀՄ փոխնախահ Ավետ Ադոնցի հարցազրույցը դիտեք այսօր 22:00-ին
2023-04-22 11:39
Ռուսատանի
հայերի միության փոխնախագահ Ավետ Ադոնցը հյուրընկալվել է «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին: Ի թիվս
այլ հարցերի Ադոնցն անդրադարձել է իր գործունեությանը ՌՀՄ-ում: « Միությունը կրում է հայկական ձեւաչափ, հայկականության մի մաս է եւ օրակարգը կապված է միայն ու միայն հայկականի հետ: Զբաղվում եմ Ռուսաստանի հայերի միության կողմից իրականացվող ծրագրերով՝ դրանք թե հումանիտար բնույթի են՝ ստեղծագործական միությունների հետ, թե տնտեսական բնույթի, որոնք կփորձենք ծավալել Հայաստանի մարզերում՝ խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը: Ինչպես նաեւ, բավական ընդգծված է հումանիզմին վերաբերող օրակարգը: Մասնավորապես՝ վերջերս Վարդենիսում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ զոհվեցին մեր 15 երիտասարդներ՝ միությունը թերևս միակ կառույցն էր, որն աջակցություն ցուցաբերեց զոհվածների ընտանիքներին»,- հաղորդաշարի ընթացքում ընդգծել է Ադոնցը:
Ավետ Ադոնցն ու «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը հաղորդման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարություններին:
Ավետ Ադոնցը եղել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարը(2009-2014
թթ), Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը (2014-2019 թթ.). ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը (2019-2021 թթ):
Հաղորդման ամբողջական տարբերակը
կարող ենք դիտել այսօր 22:00-ին «Առավոտի» եթերում: