Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
2022-03-03 21:11
ՀՀ մեծարգո պարոն Նախագահ,
Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի հայերի Միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Թույլ տվեք վստահություն հայտնել, որ Ձեր լայն գիտելիքները, ինչպես նաև քաղաքականգործչի հարուստ փորձը լիովին և առավելագույնս ի նպաստ կծառայեն ՀայասստանիՀարապետության շահերին:
Կուզեի նաև հույս հայտնել, որ Ձեր պաշտոնավարման տարիները կնշանավորվեն Հայաստանի զարգացման հիմնախնդիրների լուծմանն ուղղված՝ երկրի իշխանություններիճշմարիտ քայլերով, որոնք հիմնված կլինեն նաև Սփյուռքի հավաքական ներուժի արդյունավետօգտագործման ու կամահայտության հաշվառման վրա՝ ի շահ Հայաստանի ու Արցախի ևհամայն հայ ժողովրդի:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին:
Արա Աբրահամյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան
3 մարտի 2022 թ.