«Արարատյան ալյանս» ինստիտուտի անդրադարձը՝ անցնող շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին
2023-04-28 14:33
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ՝ Լաչինի միջանցքն
ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին և այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող
իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»,- ապրիլի 26-ին
հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս հայտարարությունն
անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձության՝ Լաչինի միջանցքի Հակարի գետի կամրջի
վրա Ադրբեջանի իշխանությունների կողմից հսկիչ անցագրային կետ տեղակայելու շուրջ
քննարկումների, վերլուծությունների և հայտարարությունների սեղմագիրն էր: Իհարկե, հարց է՝ ինչի՞ց ելնելով է
ԱԽ քարտուղարը պնդում, որ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնված է ՌԴ-ին:
Հավանաբար դիվանագիտական սկանդալ կառաջանար, եթե Արմեն Գրիգորյանը համապատասխան
շրջանակներում ունենար այն հեղինակությունը, ինչ ունի իր աշխատակազմում, բայց
ինչևէ…
Ապրիլի 23-ին՝Ցեղասպանության 108-րդտարելիցինախօրյակին, Ադրբեջանիսահմանապահծառայությունըհայտարարեց, որռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական
համատեղ դիտորդական կենտրոնին տեղեկացրել են Լաչինի միջանցքի սկզբնամասում
հսկիչանցագրային
կետ տեղադրելու մասին։Փաստացի՝ այդ գործողությամբ
Ադրբեջանի իշխանությունը կրկնակի շրջափակման մեջ վերցրեց Արցախը: Գրեթեոչոքիմոտկասկածչիառաջացնում, որդահնարավորեղավբացառապեսՏեղգյուղիմոտադրբեջանականզինուժիառաջգալու, Հայաստանիսուվերենտարածքումռազմականհենակետերդնելու, ռազմականբախումհրահրելուևհայկականկողմինմարդկայինզոհերպատճառելուհետևանքով: Իսկի՞նչարձագանքունեցավհայ-ադրբեջանականսահմանինայսհերթականէսկալացիան:
Ապրիլի 24-ինԵվրամիությանդիվանագիտության
ղեկավար Ժոզեպ
ԲորելըԱդրբեջանիգործողություններըգնահատեցորպես «միակողմանիորոշում» և, ԵՄ
խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հայտարարեց, որԼաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին
Ադրբեջանի միակողմանի որոշումըհակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին: ՆույնօրըԵԽ գլխավոր քարտուղար Մարիա
Պեյչինովիչ ԲուրիչըԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի
ընթացքում հայտարարեց. «… Արդեն երևակայությունից վեր է, թե
ինչպիսի իրավիճակում են ապրում այն մարդիկ, որոնք այդ տարածքում են»: Պեյչինովիչ
ԲուրիչըիրխոսքումհիշտակելէՀաագայիդատարանիորոշումը, ՀայաստանինևԱդրբեջանինհիշեցրելէ «խաղաղության
համարաշխատելու»
խոստումը,իսկվերջումուշագրավկարծիքէհայտնել. «Հասկանալու
համար, թե ինչ է այնտեղ կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն մեր
կառույցների համար։ Մինչև այժմ ԵԽ կառույցները հնարավորություն չեն ունեցել
այցելել այդ տարածք․հույսունեմ , որայսիրավիճակըկփոխվի։Մերկողմիցայդտարածքմուտքիհնարավորությունըմիակճանապարհնէ, որկարողանանքայսհարցովունենալազդեցությունևհստակգնահատենքիրավիճակը»: Թե ինչով էր
Պեյչինովիչ Բուրիչի այս ակարծիքն ուշագրավ՝ կխոսենք քիչ ուշ:
Լաչինի միջանցում ադրբեջանական անցակետի տեղադրմանը յուրօրինակ արձագանք
եղավ Ֆրանսիայի ԱԳՆ կողմից: Թեև նրանց հայտարարության
մեջ նույնպես հիշատակվում էին Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի
որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն, սակայն
հատուկ նշվում է, որ անցակետի տեղադրումը հակասում էհրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին:
Արդյո՞ք սրանով ֆրանսիական կողմն առանձնահատուկ կարևորում էր 2020թ-ի նոյեմբերի
9-ի համաձայնագիրը: Բայց ուշագրավ է, որ ապրիլի 24-ին, Ֆրանսիայի Սենատի անդամ,
Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո
Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ՀՀ
արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հարավային Կովկասում երկարատև
խաղաղության և կայունության հասնելու համար առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու
հրամայականի մասին: Սա, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության
սկզբունքների հետ միասին, ընկած էր ՄԽ միջնորդությամբ նախկինում վարվող բանակցային
գործընթացի հիմքում: Հիշեցնենք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն էր, որտեղ
Ռուսաստանը և հավաքական Արևմուտքը, անկախ այլ հարթակներում ունեցած
հակասություններից, ունեին որոշակի քաղաքական կոնսենսուս: Դա տարիներ շարունակ
նյարդայնացնում էր Ադրբեջանին, որն ամեն կերպ ջանում էր նսեմացնել ՄԽ ձևաչափը՝
մինչև որ 44 օրյա պատերազմից հետո ուղղակի սկսեց մերժել դրա գոյության իմաստն
ընդհանրապես: Իսկ Արարատ Միրզոյանի այս «թափանցիկ» ակնարկին քիչ անց նույնպես
կանդրադառնանք:
Բավական նրբանկատ էր Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և
մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա
Ալտի թվիթերյան գրառումը: «Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա
ադրբեջանական նոր անցակետը հակասում է միջազգային իրավունքին և դժվարացնում է
մարդկանց ազատ տեղաշարժն ու մատակարարումները տարածաշրջան։ Ադրբեջանը պետք է հարգի
մարդու իրավունքներն ու անհապաղ կյանքի կոչի ԱՄԴ-ի պահանջները»,- գրել էր նա։
Ռենատա Ալտը ադրբեջանական անցակետի տեղակայման վայրը տեղորոշում է որպես «Լեռնային
Ղարաբաղ»: Կա՛մ Բուդեսթագի հանձնաժողովի նախագահը դրանով քաղաքական ակնարկ է
կատարում, կա՛մ կասկածի տակ է փորձում դնել, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և
Իլհամ Ալիևի այն համոզմունքը, որ Լաչինի միջանցքը ադրբեջանական տարածք է (թեև Արմեն
Գրիգորյանը դրա վերաբերյակ «հատուկ կարծիք» ունի):
Ապրիլի 26-ին եղավ նաև ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը: Այդ
գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ
Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Պետքարտուղարությունըխորապես մտահոգված է Լաչինի միջանցքում
անցակետի ստեղծմամբ։ «Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն
հաստատելու ջանքերը, և մենք այն
կարծիքին ենք, որ Լաչինի
միջանցքում պետք է լինի մարդկանց և բեռների ազատ և բաց տեղաշարժ»,- ասել է Պատելը:
Եթե Պետքարտուղարության արձագանքը լիովին տեղավորվում էր դիվանագիտական
խոսույթի շրջանակներում, ապա ԱՄՆ Կոնգրեսի
Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսին
կներկայացնի օրինագիծ, որով կոչ է անելու ճանաչել Արցախի անկախությունը և
ինքնիշխանությունը, իսկ Ադրբեջանի գործողություններն ուղղակի որակեց որպես ագրեսիա:
Իսկ ինչպիսի՞ն էր Ռուսաստանի արձագանքը:
Նախ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի տարածքում տեղակայված ռուսական
խաղաղապահ զորախումբը, որը տեղի ունեցածը ներկայացրեց որպես «միակողմանի և չհամաձայնեցված
գործողություն», թեև վերևում բերել ենք Ադրբեջանի սահմանապահ ծառայության
հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական համատեղ
դիտորդական կենտրոնին տեղեկացրել են հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին:
Կարելի է եզրակացնել՝ կա՛մ ադրբեջանը կողմը ստում է և չի տեղեկացրել ռուսական
կողմին, կա՛մ տեղեկացրել է, չի ստացել համաձայնություն, բայց՝ օգտվելով Հայաստանի
իշխանությունների տված հնարավորությունից, ինքնուրույն որոշում է կայացրել և
ռուսական կողմին կանգնեցրել փաստի առաջ: Ի դեպ, դա ամբողջովին տեղավորվում է
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աշխատաոճի մեջ՝ ձեռք բերել սեպարատ
պայմանավորվածություններ և հետևանքների մեջ մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարության երրորդ կողմին՝ Ռուսաստանին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը,
ասել է. «Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում՝
իրականացնելու ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները»։
Ակնհայտ է, որ ռուսական կողմը, առանց ավելնորդ դիվանագիտական խուսանավումների,
շեշտադրում է անում բացառապես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: «Իրավիճակը …
պահանջում է, որ նշված երկրները (խմբ. Հայաստանը և Ադրբեջանը) հասկանան, որ նշված
պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- հավելել է Պեսկովը: Հակված
ենք մտածել, որ Դմիտրի Պեսկովը չի կասկածում կողմերի «հասկանալու»
կարողությունները, բայց «երգից բառը հանել չի լինի»: Իսկ ահա ՌԴ ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ի իր ամենշաբաթյա
ճեպազրույցում ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե՝ դատելով այն իրավիճակից,
որն այժմ կա, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման
գործընթացում ազնիվ միջնորդի իրենց դերակարությունը ձախողել են։ Այսինքն ՌԴ ԱԳՆ-ն
այս գործընթացում նկատում է Ռուսաստանի և Արևմուտքի շահերի ակնհայտ բախում և չի
ցանկանում տարածաշրջանում իր դերակատարությունից հրաժարվել:
Այժմ ներկայացնենք հայկական կողմի արձագանքները
Արցախի նախագահ Արայիկ
Հարությունյանն ապրիլի 24-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որում կոչ էր արվում
եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությանը, անհապաղ
քննարկումներ սկսելու՝ Արցախի շրջափակման վերացման, Ադրբեջանական անցակետի
կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ: Արցախի
Հանրապետության պետնախարար Գուրգեն
Ներսիսյանը միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելը ներկայացրել է Շուշիի
շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար
վիճակի տեսանկյունից, որոնք հայտնվել են լիակատար շրջափակման մեջ, կտրվել են
ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու
հնարավորությունից: Այս մեղմ արձագանքների ֆոնին առանձնացավ Արցախի ՄԻՊ Գեղամ
Ստեփանյանը, ով, գնահատելով տեղում ստեղծված իրավիճակը հումանիտար տեսանկյունից, NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձ էր կատարել նաև դրա
քաղաքական բաղադրիչին: «Անցակետի տեղադրումը Ադրբեջանի քողարկված պլանների
բացահայտում էր: Նրանք սկսել են «բնապահպանական» ակցիաներով, բայց տեսնելով, որ
արցախցիները որևէ ձևով չեն պատրաստվում լքել իրենց հայրենիքը, Ադրբեջանն անցնում է
բացահայտ լկտի և եռակողմ հայտարարությանն ուղիղ հակասող քայլի՝ միջանցքի
սկզբնամասում անցակետ տեղակայելով: … Այս գործողությունները նպատակ են հետապնդում
էթնիկ զտման ենթարկելու Արցախը: Եվ սրա մասին անթաքույց հայտարարել է Ադրբեջանի
նախագահն իր հայտարարություններում, տարբեր հարցազրույցների ժամանակ»,- ասել է Գեղամ
Ստեփանյանը:
Այս օրերին մեծ հանրային ճնշում եղավ հատկապես ՀՀ իշխանությունների
նկատմամբ: Ինչպես և սպասվում էր՝ պաշտոնական Երևանն անմիջապես մեղավոր նշանակեց՝
խուսափելով ուղիղ պատասխանատվությունից: Քանի որ խնդիրը վերաբերվում է Արցախին և
Լաչինի միջանցքին, սպասելի էր, որ պատասխանատվության սլաքները ուղղվելու են հենց
ռուս խաղաղապահների կողմը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթերում»
գրել է, որ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը
խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը և կոչ է արել
Ռուսաստանին՝ կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ
անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը: Իր գրառման հակառուսական վեկտորը
փոքր ինչ քողարկելու համար Ալեն Սիմոնյանը նաև ՄԱԿ-ի անդամ երկրներին «հորդորել է»
արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային
դատարանի որոշումը: Ինչպես վերևում ներկայացրինք, Միացյալ Նահանգներն ու
Եվրամիությունն Ադրբեջանին հիշեցրին դատարանի որոշուման մասին, բայց անցակետը
տեղում է: Հատկանշական է, որ, թեև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
համառորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից, Հայաստանը
Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով պատրաստվում
է կրկին դիմել նույն ատյանին:
Մեր ամփոփման սկզբում մեջ բերեցինք է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն
Գրիգորյանի խոսքը՝ որտեղ ասվում էր, որ Լաչինի միջանցքն «ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին»:
Հիշեցրինք նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղորդումը
դեպի ռուս խաղաղապահները: Այս և իշխանական քարոզչամեքենայի նույնատիպ արձագանքն իր
ամփոփումը գտավ կառավարության ապրիլի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում: Երկու անգամ հղում
կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարությանը՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուսաստանի
Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը
և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն, բացի
Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է
իրականացնի»: Բայց նույն ելույթում
Փաշինյանը ևս մի հայտարարություն կատարեց, որը տրամագծորեն հակասում է նախորդին.
«… Ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և
Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝
Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա
միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների
ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի
միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության
գործուղումը»: Ահա այստեղ է, որ պետք է հիշեցնենք ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա
Պեյչինովիչ Բուրիչի եվրոպական կառույցների համար մուտքի հնարավորություն ապահովելու, տեղում ազդեցություն
ունենալու և իրավիճակը «հստակ» գնահատելու ցանկությունը: Այսինքն՝ Փաշինյանը մի
կողմից, իբր, կարևորում է ռուս խաղաղապահների ներկայությունը և շեշտում նրանց
պատասխանատվությունը, մյուս կողմից դուռ է բացում Արցախի և Լաչինի միջանցքի տարածք
եվրադիտորդների մուտքի համար: Եթե հիշենք, թե ինչպես ժամանակին մերժվեց ՀԱՊԿ
դիտորդական առաքելության առաջարկը և հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին
եվրոպական դիտորդները, ապա պարզ է դառնում, թե ինչ ճակատագիր է սպասվում ռուս
խաղաղապահների համար: Անդրադառնալով Արարատ
Միրզոյանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման դրույթի հիշատակմանը՝ նկատենք,
որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նույնպես մի քանի ակնարկ արեց միջազգային երաշխիքների մասին: Դրանք վերաբերվում են Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, սահմանների
դելիմիտացիայից հետո էսկալացիան բացառելուն և Լեռնային Ղարաբաղի հայության
իրավունքների ու անվտանգության վերաբերյալ Ստեփանակերտի և Բաքվի միջև
բանակցություններին: Արդյոք Մինսկի խմբի ձևաչա՞փն է զոնդաժ արվում Նիկոլ Փաշինյանի
և Արարատ Միրզոյանի խոսքերի տողատակերում և ինչո՞ւ էր
Ֆրանսիայի ԱԳՆհայտարարության մեջ նշվում «հրադադարի համաձայնագրերով ստանձնած
պարտավորությունների» մասին: