Այսօրվա իշխանությունը հայրենիքի և պետության միջև ընտրություն է կատարել՝ դեպի պետությունը՝ մոռանալով դրա բովանդակային սեգմենտը. Ադոնց
2023-05-19 14:37
Ավետ Ադոնցի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նոր տարանջատումներ է բերում օրակարգ, որն իրեն մտահոգում է:
« Այսօրվա իշխանությունը հայրենիքի և պետության միջև ընտրություն է կատարել՝ դեպի պետությունը՝ մոռանալով դրա բովանդակային սեգմենտը: Այնուամենայնիվ դա ընդունելի չէ: Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը գնացել էր գյուղ Բազմադերդ, որտեղ հանդիպել էր դպրոցականներին և նրանց հետ զրույցում առաջ քաշեց պետությո՞ւն, թե՞ հայրենիք ընտրությունը: Տեղեկացրեց, որ ինքն ընտրել է պետությունը : Այս ամբողջ գործընթացն ուղղված է մեկ շատ կարևոր օրակարգի՝ հայկական ինքնությանը, որն էլ ավելի կարևոր է դարձնում հայկական ինքնությունը: Իմ համեստ գնահատմամբ՝ կատարվում են տարբեր ուղղություններով փորձեր՝ Արարատ թե Արագած, ժողովուրդ թե ազգ, հայրենիք թե պետություն, այս շարքը շարունակելով, եթե վաղը լինի, մի նախաձեռնություն զինանշանը փոխելու՝ ես չեմ զարմանա»,- ասաց Ավետ Ադոնցը:
Այս կոնտեքստում փորձառու դիվանագետն արձանագրում է, որ փորձում են կոտրել համահայկականությունը, որին տարիներ շարունակ ձգտում էին թշնամի պետությունները:
Ավետ Ադոնցի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ՝