ԼՂ հարցի շուրջ ի՞նչ բանակցություններ են տեղի ունեցել վերջին 30 տարվա ընթացքում. մանրամասնում է նախկին փոխարտգործնախարարը (տեսանյութ)
2023-05-24 10:53
Արդյոք ՀՀ–ն նախկին իշխանություններն են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված ի՞նչ կարևոր ռեզերվացիա կար հայկական կողմից, ԼՂ հարցի շուրջ ի՞նչ բանակցություններ են տեղի ունեցել վերջին 30 տարվա ընթացքում, ի՞նչ դիրքորոշում է ունեցել միջազգային հանրությունը, մասնավորապես` ԵԱՀԿ համանախագահողները, հակամարտության կարգավորման շուրջ։
Այս և բանակցային այլ մանրամասների մասին է «Աբովյան Time»–ի եթերում խոսել Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ, ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։
Նախկին փոխնախարարն ընդգծում է, որ եթե 30 տարի բանակցություններն ընթանային ԼՂ–ն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն շրջանակներում, ապա Ադրբեջանը շատ վաղուց դա կստորագրեր։ Սակայն փաստ է, որ Ադրբեջանը մշտապես գտնվել է նույն միջազգային հանրության ճնշման տակ և մշտապես փորձել է քանդել ու լուծարել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։