Ռուսաստանի հայերի միության կոչը երիտասարդության ներկայացուցիչներին
2022-03-07 14:30
Սիրելի բարեկամներ!
Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման առաջին իսկ ժամերից սկսած, ինչպես նաև դեպի Ռուսաստան այդ հանրապետություններից քաղաքացիական բնակչության տարհանումը սկսելուն զուգահեռ ակտիվորեն իրականացրել է բացատրական և քարոզչական աշխատանք և միացել է համառուսաստանյան մարդասիրական օգնություն ցուցաբերելու քաղաքացիական արշավին։
2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահի գործողություններին՝ կապված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հետ:
Փետրվարի 25-ին տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահի հանդիպումը ՌՀՄ-ի վարչության անդամների, տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարների, Ռուսաստանի հայ համայնքների, ինչպես նաև Լուգանսկի և Դոնեցկի ՌՀՄ-ի ներկայացուցիչների հետ, որոնց համերաշխություն է հայտնել ՌԴ ղեկավարությունը և զինված ուժերը՝ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի գործողությունների զուգահեռ քննարկվել են մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։
Մինչ օրս ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալը կազմում է առաջին անհրաժեշտության ապրանքների տասնյակ տոննա և տասնյակ միլիոնավոր ռուբլիներ։
Օգնության ցուցաբերման աշխատանքներն ամեն օր նոր թափ են հավաքում: Ներկայումս ձևավորվում է քսան մեծ բեռնատարնեից բաղկացած շարասյուն՝ Ռուսաստանի հայերի միությունից մոտ երկու հարյուր տոննա մարդասիրական օգնություն ուղարկելու համար՝ սննդամթերքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, մանկական սննդով և երեխաների համար նախատեսված այլ ապրանքներով։
Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հրավիրում է երիտասարդության ներկայացուցիչներին, ինչպես նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու մարդասիրական օգնության շարասյունների կազմակերպման և ուղղարկման կամավորական աշխատանքներին՝ նախատեսված հատուկ ռազմական գործողության գոտումում գտնվող քաղաքացիական բնակչության համար:
Միևնույն ժամանակ, դիմում ենք առաջին հերթին երիտասարդության ներկայացուցիչներին՝ կոչ անելով չտրվել որևէ սադրանքների, թույլ չտա՛ք ձեզ ներքաշել այն մարդկանց քաղաքական խաղերի մեջ, ովքեր մեր երկրում համարվում են ուրիշի կամքը թելադրողները, դրանով իսկ որոշելով իրենց տեղը «հինգերորդ շարասյունում», որի գործողություններն ուղղված են մեր երկրին հնարավորինս մեծ վնաս հասցնելուն և մեր պետականության ու բարոյականության հիմքերը խարխլելուն։
Եղե՛ք խոհեմ, պաշտպանե՛ք ձեզ ամենատարբեր տեղեկատվական կեղծիքներից, ցուցաբերե՛ք բարձր քաղաքացիական գիտակցություն։
Որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, մեր պարտքն է` համախմբվել հանուն մեր երկրի շահերի պաշտպանության, նրա` Ուկրաինան նեոնացիզմի կապանքներից ազատագրելու և եղբայրական ուկրաինացի ժողովրդի համար բաղձալի խաղաղության հաստատման ժամը մոտեցնելու առաքելությանը: