Ռուսաստանի հայերի միությունում քննարկել են Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը
2023-07-28 11:09
Հուլիսի 27-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արա Աբրահամյանի նախագահությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և կազմակերպության ակտիվը:
Քննարկվել են Ռուսաստանի հայերի միության գործունեության ընթացիկ հարցերը, Արցախում և Հայաստանում առկա իրավիճակը, կազմակերպության կողմից ՌԴ-ում և Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ռուսաստանյան դպրոցներում հայոց լեզվի դասագրքերի, մարդասիրական օգնության տրամադրման, առաջիկա միջտարածաշրջանային խորհրդակցության և այլ հարցեր: