Սփյուռքի հետ կապը խզվել է ոչ միայն ՌԴ–ում, այլև աշխարհում. Աբրահամյան

2023-08-23 14:09

Սփյուռքի հետ կապը վերջին 5 տարում խզվել է ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի. Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Վերջին 5 տարում սփյուռքը բաժանվել է, քայքայվել, յուրաքանչյուրը միայն իր կարծիքն է հայտնում։ Սփյուռքի հետ կապը խզվել է, Հայաստանը զրկվել է մի հզոր ուժից։ Այս ընթացքում ՌԴ–ում մոտ 400 ազգային կազմակերպություն է բացվել, որոնք շատ արագ փակվել են։ Այդ կազմակերպությունների սեփականատերերը բացվելուց առաջ մտածել են, թե առանց աշխատելու կարող են ամեն ինչ անել, բայց սխալվել են։ Իրենց կարճատև գործունեության ընթացքում վատ առումով ՌԴ–ի հայերի միությանն էլ են անդրադարձել, մտածել են, թե դրանով իրենք կկարողանան ավելին անել, առաջ գնալ, բայց դա մեզ վրա վատ ազդեցություն չի ունեցել»,– նշեց նա։ Աբրահամյանի խոսքով` շատերը մտածում են, որ սոցհարթակներում կամ իրական կյանքում իրար հայհոյելով ու փնովելով` Ադրբեջանը դուրս կգա Հայաստանից, Արցախն էլ կանկախանա։