Մեր և արցախցիների սրտերը համահունչ են զարկում. Արա Աբրահամյան

2023-09-04 13:33

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորական ուղեձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ

Շնորհավորում եմ արցախցիներին, աշխարհի մեր բոլոր հայրենակիցներին և մեր բոլոր բարեկամներին՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Թանկագին արցախցիներ, մեր և ձեր սրտերը համահունչ են զարկում: Արցախի ժողովուրդն առաջին անգամ չէ, որ անցնում է ոգու և ամրության փորձության միջով: Վստահ եմ, որ մենք միասին կհաղթահարենք նաև այս ճակատագրական ժամանակահատվածը և, մեր միասնականության, խոհեմության շնորհիվ, հավատով առ Աստված և մեր գործի արդարությանը, կկարողանանք պաշտպանել Արցախի անկախությունը, մեր ժողովրդի արժանապատիվ ապրելու և մեր հայրենիքում՝ մեր նախնիների հողում բարգավաճելու իրավունքը: