Ո՞ւմ է ապավինում Փաշինյանը, երբ նպատակադրված հակառուսական գիծ է տանում. Արա Աբրահամյան
2023-09-14 14:52
Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան էջում զետեղվել է Արա Աբրահամյանի կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանի հակառուսական վարքագծի և Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին:
«Ո՞ւմ է ապավինում Փաշինյանը, երբ նպատակադրված հակառուսական գիծ է տանում, միաժամանակ հայտարարելով, որ արևմտյան երկրներն առայժմ չեն կարող երեշխավորել մեր անվտանգությունը, և որ դրա համար Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի: Ընդ որում լռում է, թե ինի «անակնկալներ» է պատրաստում հայ ժողովրդի համար՝ այդ «երկար ճանապարհին»:
Ո՞վ է երաշխիքներ տալու Հայաստանի քաղաքացիներին և ապահովելու նրանց անվտանգությունն այդ ճանապարհին: «Կառուցողական», ինչպես նրան անվանում է Փաշինյանը, Ալիևը, ով բացահայտ հայտարարում է, որ իր պապու գերեզմանին երդվել է՝ գրավել հայկական Զանգեզուրը: Կամ Էրդողա՞նը, որի երդմնակալության ժամանակ Հայաստանի վարչապետը հայտնվել էր տասներորդականի դերում: Իսկ գուցե նրա կողմից արժեզրկված բանակը, հերոսները կամ մտավորականությու՞նը:
Փաշինյանը պետք է հստակ ասի, թե այսուհետ ո՞վ է կրում Հայաստանի յուրաքանչյու քաղաքացու կյանքի և անվտանգության պատասխանատվությունը:
Թեև ... Որքա՞ն այդպիսի հայտարարություններ են եղել վերջին հինգ տարվա ընթացքում: Բայց խաղաղության, ազատությունների և ժողովրդավարության մասին նրա բոլոր խոստումների արդյունքը եղել է պատերազմը, բռնատիրությունը, ստորացումները, Արցախում սովն ու անօգնականությունը», - ասել է Արա Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի բիզնես էլիտայի պատասխանատվությանը
«Նրանք, ովքեր այս կործանարար գործընթացները կանգնեցնելու հնարավորություններ և ռեսուրսներ ունեն, բայց այսօր լռում են՝ հույս ունենալով, որ Փաշինյանից հետո «սպիտակ ձեռնոցներով» կգան իշխանության և իրենց կլանը հանգիստ կղեկավարի երկիրը, ավելի վատն են, քան նրանք, ովքեր հանձնում են Արցախը, ովքեր իրենց պետությունն ու ժողովրդին հասցրել են անդունդի եզրին:
Ինչ-որ անհայտ սպասումով ապրող բիզնես էլիտայի ներկայացուցիչները հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ ենք հիմա կորցնում: Արմատական փոփոխությունների իրադրության մեջ նրանք գիտակցո՞ւմ են պատմության, Հայաստանի ու Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների առաջ սեփական բարոյական պատասխանատվության աստիճանը: Եվ վերջապես՝ նրանք գիտակցո՞ւմ են սեփական պատասխանատվությունն իրենց երեխաների ու թոռների առաջ, որոնց զրկում են ազգային հպարտության և արժանապատվության զգացումից՝ իրենց այսօրվա անգործությամբ»,- ասել է Արա Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:
«Այսօր առավել ակնհայտ է, որ տարածաշրջանում Ալիևափաշինյանական «խաղաղության դարաշրջանը» Արցախի հումանիտար ճգնաժամն է, Ալիևի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններն ու բռունցք թափ տալն է, նոր պատերազմի և անհայտության հանդեպ՝ մշտական վախի զգացումը: Դա տարածաշրջանային անվտանգային համակարգի կազմաքանդման փորձ է, որը՝ Ռուսաստանի առանցքային դերակատարության շնորհիվ, ավելի քան երեսուն տարի ապահովել է հայերի բարեկեցությունը՝ անկախ առկա խնդիրներից:
Հայաստանի և Ռուսաստանի ճակատագրերը կապակցված են դարերով և այնտեղ ապրող մեր գրեթե երեք միլիոն հայրենակիցները համոզված են, որ Հայաստանի ուժը Ռուսաստանի հզորության մեջ է»,- ասել է Արա Աբրահամյանը: