Արցախը Հայաստանի սիրտն է, որի մեջ դանակ են խրել. Արա Աբրահամյան
2023-09-21 17:46
Հայաստանի Հանրապետության՝ այսօր նշվող անկախության օրը, ցավոք, տոնի առիթ չի տալիս: Բայց յուրաքանչյուրիս համար առիթ է՝ վերագնահատելու մեզ և մեր երկրի հետ կատարվողը:
Հայրենիքը սիրող ու իրեն հարգող ոչ մի հայ հանգիստ չի քնել այս գիշեր՝ իմանալով, որ խաթարված է Արցախի մեր եղբայրների ու քույրերի քունն ու հանգիստը: Արցախը Հայաստանի սիրտն է, որի մեջ դանակ են խրել:
Համախմբվելով՝ մենք մի անգամ չէ, որ հաղթահարել ենք ոչ պակաս դժվարին ժամանակները՝ չկորցնելով սեփական արժանապատվության զգացումը: Սա էլ կհաղթահարենք:
Արա Աբրահամյան
21 սեպտեմբեր 2023թ.