Բռնի տեղահանված արցախցները շարունակում են ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարեգործական ճաշարանում
2023-10-19 16:56
Բռնի տեղահանված արցախցները շարունակում են ամենօրյա սնունդ ստանալ Արա Աբրահամյանի բարեգործական ճաշարանում.
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով գործող «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բերգործական ճաշարանը հոկտեմբերի 3-ից ամենօրյա անվճար սնունդ է տրամադրում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Ճաշարանը գործում է շուրջ 25 տարի և սիրով ու պատրաստակամությամբ է ընդունում իր այցելուներին։ Ճաշարանում ամեն օր կարող են ընդունել միչև 500 այցելուի։
Այն գործում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Կոմիտաս 49 հասցեում (Կոնվերս Բանկի հարևանությամբ, մուտքը՝ բակի կողմից):
Ցանկացողները կարող են գրանցվել և ամբողջական տեղեկատվություն ստանալ՝ զանգահարելով +374 91 34 48 04 հեռախոսահամարով: