Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը

2023-12-01 15:17

Մայրաքաղաք Երևանի Աբովյանի և Արամի փողոցների խաչմերուկի այս հատվածում է գտվում պատմապշակութային հուշարձան համարվող նախկին կենտրոնական հանրախանութի շենքը, որն առավել հայտնի է որպես «Մանկական աշխարհ» հանրախանութ։ Քաղաքացիների մոտ հաճախ է հարցեր ծագում, թե ի՞նչ վիճակում է ներկայումս հանրախանութի տարածքը և ի՞նչ է դառնալու։ Եկել ենք պարզելու։

Շենքը կառուցվել է 1935-1937թթ, իսկ 1980-ականներին հանրախանութը կոչվել է «Մանկական աշխարհ»։ Նույն ժամանակ «Երևաննախագիծ» ինստիտուտին հանձնարարվել է ընդլայնել հանրախանութը։ Շենքի ճարտարապետներն են Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը և Գևորգ Քոչարը։ Շենքի ճակատային հատվածը եռահարկ է եղել։ 1956թ և 1995թթ-ին երկու խոշոր հրդեհ է եղել։ Երկրորդ՝ 1995թ հրդեհի ժամանակ ամբողջությամբ այրվել էր 3-րդ հարկը և վերնահարկը։ Այն օրերի պաշտոնական տվյալներով՝ հրդեհը մարվել է միայն 12 ժամ անց։ 2թ-ին շինության այրված երրորդ հարկը ոչ միայն վերականգնվել է, այլև՝ ավելացվել 4-րդ հարկը և բուրգը։ Արտաքինից տպավորություն է, որ Մանրամասները՝ տեսանյութում։