Հայտնի են «Սոգլասիե» 10-րդ հոբելյանական միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրները. լուսանկարներ

2023-12-12 16:07

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայի Արարատ Հայաթում տեղի է ունեցել «Սոգլասիե» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Այն սահմանվել է Ռուսաստանի հայերի միության կողմից և անցկացվում է Մոսկվայի կառավարության և ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ:

Ավանդույթի հանաձայն՝ «Սոգլասիե» մրցանակի դափնեկիրների անունները հայտարարվում են մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

«Սոգլասիե» միջազգային մրցանակաբաշխության այս տարվա դաձնեկիրներն են.

«Մարդ լեգենդ» անվանակարգում՝ Բորիս Բաբայանը

«Ի փառս հայրենիքի» անվանակարգում՝ Անդրեյ Բարզուկով և Ելենա Վավիլովա հետախույզների ընտանեկան զույգը

«Կայնքը՝ կոչում» անվանակարգում՝ Վալենտին Անանիկովը

«Ռուսաստանի շահերի պաշտպանության գործում հետևողականության համար» անվանակարգում՝ Ալեկսեյ Կարյակինը

«Ազգի հպարտություն» անվանակարգում ՝ ՀԱԱ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը

«Հավատարմություն ավանդույթներին» անվանակարգում՝ Սերգեյ Կանդիբովիչը

« Ներդրում ՝ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակության մեջ» անվանակարգում՝ Ռուբեն Մանուկյանը

«Հերոս՝ ժողովրդի ծոցից» անվանակարգում՝ Արեն Նազարյանը

 

2023 թ. «Սոգլասիե» մրցանակաբաշխության «Հավատարմություն՝ երաժշտական ավանդույթներին» անվանակարգում մրցանակի են արժանացել.

Կարինե Ասիրյանը - Մոսկվայի օպերետի թատրոնի մենակատար

Արսեն Ստեփանյանը - օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր

Սոնա Արշակյանը - դաշնակահարուհի, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր

Միխայիլ Կանդաուրովը - վիրտուոզ բալալայկահար

Տիգրան Պետրոսյանը - ջութակահար