Արա Աբրահամյանը հանդիպել է գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
2024-03-22 14:04
«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է պետականության հիմքերը, տանում է ավանդական արժեքների և ազգային հենասյուների լղոզման, բարդացնում է հայ-ռուսական հարաբերությունները, ինչը բացասաբար է անդրադառնում յուրաքանչյուր հայի վրա՝ հասարակ աշխատողից մինչև խոշոր բիզնեսի սեփականատեր»,- ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կատարվածի համար ժողովրդին մեղադրելը սխալ է: «Տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների և համախմբման անընդունակ էլիտաների վրա: Այս ամենը կարող է միայն էլիտան, եթե իմաստնություն ունենամի կողմ դնել անձնական ամբիցիաները և միավորվի»,- ասել է Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը ցավով նշել է, որ երկրի համար դժվարին իրավիճակում իշխանությունը ոչ մի անգամ չի դիմել Սփյուռքի լայն կապեր և հնարավորություններ ունեցող ներկայացուցիչների օգնությանը, որպեսզի կանգնեցնի հայության համար բացասական զարգացումները: Նրա խոսքով՝ երբ Ալիևը մշտապես բացահայտ սպառնում է Հայաստանին, նրա վարչապետը պարտավոր է ամրապնդել իր երկրի պաշտպանունակությունը, այլ ոչ թե կրկնել այդ սպառնալիքներն իր բնակչությանը և վախեցնել, իբր, եթե Արցախից հետո չհանձնենք մեր հողերը՝ կհարձակվեն մեր վրա: