Ավետ Ադոնցն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն և վշտակցության խոսք է թողել դեսպանատանը բացված սգո մատյանում․ լուսանկարներ
2024-03-25 14:35
Այսօր՝ մարտի 24-ին, Արտակարգ և լիազոր դեսպան, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն և վշտակցության խոսք է թողել դեսպանատանը բացված սգո մատյանում, ինչպես իր, այնպես էլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունից։
Նշենք, որ սգո մատյանը բացվել է մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների հրազատներին իրենց ցավակցությունը հայտնել ցանկացողների համար։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), զոհերի թիվը 133 է, որոնց թվում են 3 երեխա։
Այսօր՝ մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։