Այսօր Արա Աբրահամյանի ծննդյան տարեդարձն է

2024-04-15 14:54

Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Արշավիրի Աբրահամյանի ծննդյան օրն է։

 Ի սրտե շնորհավորում ենք, պարո՛ն Աբրահամյան, և ցանկանում անսպառ առողջություն և հաջողություններ, ինչպես նաև անսպառ եռանդ` շարունակելու Ձեր անմնացորդ ծառայությունը Հայրենիքին, և Ձեր ազգանպաստ գործունեությամբ՝ նպաստելու Հայաստանի և Արցախի հզորացմանը:


Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու: Դուք մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին:

Այսօր էլ, Դուք Հայրենիքի ու բոլորիս կողքին եք, ինչի առթիվ, ընդունեք խնդրեմ, երախտիքի ու գնահատանքի մեր անկեղծ խոսքերը:

 

Ռուսաստանի հայերի միության,

«Սոգլասիե Արմենիա» ընկերություն

«Արարատյան ալյանս» մտքի կենտրոն