Չորս սահմանամերձ գյուղերի շուրջ տեղի ունեցողը ոչ մի ընդհանրություն չունեն խաղաղության օրակարգի հետ. Ռուսաստանի հայերի միություն
2024-04-22 12:59
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ վախի և ուժային մեթոդների կիրառում: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության նախօրեին տարածած հայտարարության մեջ:
«Չորս սահմանամերձ գյուղերի շուրջ տեղի ունեցողը, երբ Հայաստանի իշխանությունները որոշել են անվերապահ հանձնել հակառակորդին՝ չնայած այդ նույն իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարություններին, ոչ մի ընդհանրություն չունեն խաղաղության օրակարգի հետ: Ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, Արցախի կորուստը խաղաղություն չբերեց: Ալիևին դուր գալու նրա փորձերը, մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհերի սխրանքն ու հիշատակը ու հիշատակն արժեզրկելը Ադրբեջանին հետ չպահեցին Հայկական տարածքների հետագա օկուպացիայից: Այսօր նրա վերահսկողության տակ են Հայաստանի 31 բնակավայրի հողեր»,- ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունում համոզված են, որ ո՛չ բաքվի, ո՛չ երրորդ երկրների կամ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի հետահա ագրեսիան կանխելու համար փաստական իրավական երաշխիքներով չամրագրված միակողմանի զիջումները ոչ մի արդյունք չեն կարող տալ, խաղաղությոն չեն բերում: Դա հերթական մանիպուլյացիան և խաբեությունն է, նոր ստորացուցիչ զիջումներ, կորուստներ և նոր պատերազմ:
«Այդ գյուղերի հարցը սահմանի, դրա սահմանազատման կամ պաշտպանության հարց չէ, դա չի բերելու Հայաստանի անվտանգային սպառնալիքների նվազեցմանը, ինչպես հավաստիացնում են Հայաստանի իշխանությունները: Դա բարոյականության, պատվի, խղճի հարց է: Այսօր Տավուշում լուծվում է ոչ թե Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի բնակիչների ճակատագիրը, այլ՝ Հայաստանի պետականության, և յուրաքանչյու հայի, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Հայաստանում, թե Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում կամ Ամերիկայում»,- ընդգծվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ: