Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան
2024-04-24 16:23
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Անցած դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի իրավիճակից, հայկական էլիտաների անհեռատեսությունից և նրանց անմիաբանությունից, երիտթուքական պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրին դաժանագույն հանցագործություն՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը, սպանություններ և արտաքսում իրենց հողերից:
Ժամանակակից Թուրքիայի իշխանությունները, աշխարհում և տարածաշրջանում նոր իրողություններից ոգեշնչված, շարունակում են Հայոց ցեղասպանության մերժումը և պատմության խեղաթյուրումը, աջակցելով Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնել:
Մեծ ցավով ու ամոթով ենք լսում անցյալը մոռացության տալու մասին Հայաստանից հնչող կոչերը:
Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես հայտնի է, սրբադասել է Ցեղասպանության զոհերին: Բայց դա չի նշանակում, որ նրանք արդեն անցյալում են, պատմության խորքերում: Նրանք ապրում են յուրաքանչյուր հայի կյանքում՝ իրենց խորը հավատով, անպարտելի ոգով և չիրականացած երազանքներով: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել դրանք: Մենք իրավունք չունենք դավաճանել նրանց հիշատակը և ոչ ոքի թույլ չենք տա կեղծել մեր պատմությունն ու ջնջել մեր հիշողությունը:
Վերջապես դա պետք հասկանան բոլորը, առաջին հերթին հայկակայն էլիտայի ներկայացուցիչները: Անցած դարասկզբին երիտթուքական պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրին հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի իրավիճակից, հայկական էլիտաների անհեռատեսությունից և նրանց անմիաբանությունից:
Ապրիլի 24-ը ևս մի առիթ է՝ գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի դրա կրկնությունն այսօր՝ մեր օրերում: Այլ ճանապարհ չկա: