Կա ԱՐԴԱՐ խաղաղություն, որը պատերազմի այլընտրանքն է․ Ավետ Ադոնց
2024-05-15 11:06
Vesti.am-ի զրուցակիցն է «Դիվանագետների հայկական խորհրդի» համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործ նախարար Ավետ Ադոնցը։
- Ակնհայտ է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ունի ներքին աջակցություն, որին մի օր պետք է միանա արտաքին աջակցությունը։ «Դիվանագետների խորհուրդն» այն ինչպե՞ս է պատկերացոնում՝ հատկապես, որ Սրբազանը հենց ձեր թիմի գնահատականն էր ակնկալում, հարթակից ձեզ դիմեց։
Սրբազանի խնդրանքն էր՝ ներկայացնել մի փաստաթուղթ, որը կվերաբերի արտաքին քաղաքական օրակարգի ռազմավարությանը՝ մասնավորապես, սահմանների դլելիմատացիային և դեմարկացիային և ընդհանրապես խաղաղ բանկացություններին։ Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի աջակցությանը, ապա, վստահաբար, կարող եմ ասել, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ անհնազադություններ, հավաքներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում, գնտվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և հետևում են դրան։ Ավելին քան վստահ եմ, որ կգա ժամանակը և մեր միջազգային գործընկերներն իրենց դիրքորոշումը կհայտնեն այս ամենի վերաբերյալ։
- Այդ հարթակներից ազադակներ ստանո՞ւմ եք
- Անհատական մակարդակում, ստանում եմ։ Սովորաբար ազդակներ ստանում են պետական գերատեսչությունները, ես դրա հասցեատերը չեմ։ Արտաքին աշխարհի հետ այդ մասին խոսել չեմ կարող, հարթակ չունեմ։
- Գուցե պաշտոնական ազդակներին չեք տիրապետում, բայց դրանք կան, քանի որ ակնհայտ է, որ ձեր խորհուրդը խանգարում է արտաքին գերատեսչությանը։ Երեկ Արարատ Միրզոյանը ձեր թիմին անվանեց «դասալիք դիվանագետներ»։ Եթե չխանագարեիք՝ ձեզ կանդարադառնա՞ր։
- Արարատ Միզոյանի խոսքերի մասին իմ անձնական կարծիքն ունեմ։ Ինչպես մեզ մոտ՝ Բռնակոթում են ասում. je m'en fiche՝ թքած ունեմ այդ կարծիքի վրա։ Իսկ եթե խորհրդի անունից ասեմ, ապա, ցավում եմ, որ ազնվությունը և պարկեշտությունը ներկայացվում է որպես դասալքություն։ Դիվանգետի աշխատանքը և կարգապահությունը շատ նման է երաժշտի կարգապահությանը։ Այսինքն՝ դու կատարում ես այն նոտաները, որ դրված են քո առջև։ Այդ նոտաները կարող ես կատարել ֆալշ կամ որակյալ։ Բայց այն բոլոր տարաձայնությունները, որոնք մենք ունեինք իշխանությունների հետ, ստիպեց մեզ գտնվել ազնիվ և պարկեշտ ու, այս անհամաձայնության պարագայում, որը ուղիղ առնչվում էր Հայաստանի Հանրապետության անվտանգային օրակարգին՝ հրաժարական տալ։ Ամենահեշտն էր շարունակել աշխատանքը, բայց որակյալ աշխատել, լինելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, այլևս հնարավոր չէր։ Իսկ աշխատանքի իմիտացիային սկզբունքորեն դեմ եմ։
- Դիվանգիտական խորուրդը հարթակից հստակ ձևակերպեց անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։ Հնարավոր իշխանափոխությունից հետո ի՞նչ ժամկետներում կարող ենք խոսել դրանց իրագործման մասին։
- Փաստաթուղթը թեև 3-4 էջ է, բայց դրա յուրաքանչյուր պարբերություն իրենից ներկայացնում է մի շարք գործողություններ, ծրագիր, ճանապարհային քարտեզ։ Ժամկետների մասին խոսելն այսօրվա դրությամբ ֆանտաստիկայի ժանրից է։ Այնուամենայնիվ, այդ ամենն ունի մեկ հիմնական սկզբունք՝ ձեռք բերված բոլոր գրավոր պայմանավորվածություններից դեռ չհրաժարվել: Սկայան կարևոր է հրաժավել բոլոր բանավոր, գաղտնի պայմանավորվածություններից, որոնց մասին մենք օր օրի, անակնկալների ձևով, տեղեկանում ենք։ Պետք է հրաժարվել այն մեթոդաբանությունից, որով այսօր ղեկավարվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընցածը։ Այն հակասահմանադրական է։ Իրականում այն պետք է կրի ավելի կոմպլեքս բնույթ, վերաբերվի ամբողջ սահմանին և ոչ թե կտոր-կտոր՝ Տավուշ, հետո Սյունիք, հետո մյուսը և այլն։ Այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվում են Ադրբեջանի հետ, պետք է քննարկման առարկա դառնա նաև ԱԺ-ում, եղած փաստաթուղթը պետք է ունենա միջազգային փաստաթղթի կարգավիճակ, ապա հավանություն ստանա Ազգային ժողովում։
- Ռազմական գործիչները, նախկին գեներալները պնդում են, որ խաղաղության հնարավոր է հասնել միայն մեր ռազմական հաղթանակով։ Ինչպե՞ս հասնել խաղաղության՝ առանց պատերազմի։
- Խաղաղության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ կա հստակ ծրագիր։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը որևէ կերպ չի ենթադրում խաղաղություն և դրա մասին վկայում են բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ սահմանին։ Մինչ այս պահը, որևէ կերպ չենք կարողանում դուրս գալ պատերազմական իրավիճակից։ Նունիսկ մեր արտաքին քաղաքական բոլոր գործողություններն իրականացնում ենք ճնշման տակ, որն անթույլատրելի է։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղի է ունենում ճնշման տակ և նման միջազգային պրակտիկա, ուղղակի, գոյություն չունի։ Սրա անունը կապիտուլացիա է։ Չեմ ցանկանում սահմանափակվել միայն «խաղաղություն» տերմինով։ Կա ԱՐԴԱՐ խաղաղություն, որը պատերազմի այլընտրանքն է։ Այն պետք է ունենա երկու սեգմենտ՝ Հայաստանը պետք է շատ արագ վերականգնի իր անվտանգային և ռազմական ենթակառուցվածքները և, իհարկե, շատ անելիք կա դիվանագիտական ճակատում, ինչը ենթադրում է բացառել բոլոր «հակա» սկզբունքները՝ հակառուսական կամ հակաարևմտյան։ Պետք է մեր միջազգային գործընկերների հետ անել ամենը, որ հայկական հարցի շուրջ այնուամենայնիվ ձևավորի մի մթնոլորտ, որը կբառացի այսօվա ճնշումները։ Դրա միակ միջազգային մեխանիզմն է՝ անել ամենը, որ ճնշում գործադրվի ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի վրա, որը կզսպի Արդրբեջանին՝ չանել այն, ինչն անում է այսօր։
- «Դիվանագետների հայկական խորհորդը» հայտարարեց, որ անվերապահորեն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ձեր գնահատմամբ այս շարժումը կհաջողի՞։
- Ես կարծում եմ և հավատում եմ, որ շարժումը կհաջողի։ Արտաքին քաղաքական օրակարգում իմ նշած փոփոխությունները հնարավոր կլինի կյանքի կոչել միայն և միայն այս շարժման հաջողության և բանակցողի փոփոխության դեպքում։