Արա Աբրահամյանի ելույթը «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովի ժամանակ
2024-06-15 17:47
Սրբազան հայրեր, համաժողովի հարգելի մասնակիցներ
Մեր միջոցառումն անցնում է Հայաստանի համար ճակատագրական իրադարձությունների ֆոնին, որոնք պահանջում են աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների և Կովկասյան տարածաժրջանի պետությունների և ժողովուրդների վրա դրանց ազդեցության վերագնահատում՝ հատկապես Հայաստանի համար:
Հնարավոր է, որ սա, իր դրամատիզմով, համեմատելի է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ և, ընդհանրապես, մեր նոր պատմության ամենապատասխանատու ժամանակաշրջանն է:
Իր հիմնադրման օրվանից, մեր կողմից ստեղծված «Արարատյան ալյանս» ռազմավարական մտքի ինստիտուտը զբաղվում է իրավիճակի փարձագիտական ուսումնասիրությամբ և Հայաստանի, Արցախի և Սփյուռքի զարգացման ճանապարհային քարտեզի ձևավորմամբ: Անցած երեք տարին և այսօրվա ներքաղաքական վիճակը միայն հաստատեցին մեր աշխատանքի հրատապությունն ու պահանջվածությունը: Մենք գիտենք ամենահաճախ տրվող հարցի պատասխանը՝ «Իշխանությունը փոխվեց, հետո՞...»: Դրա և այլ հարցերի մասին էլ հենց կխոսենք համաժողովի ընթացքում:
Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցում են համաժողովին՝ փորձագետներին և հյուրերին՝ Հայաստանից և հատուկ ողջունում եմ Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներին և ներկայացուցիչներին, ովքեր եկել են Ռուսաստանի Դաշնության գրեթե յոթ տասնյակ տարածաշրջաններից՝ Կրասնոդարի, Ստավրոպոլի, Կամչատկայի և Խաբարովսկի երկրամասերից, Ամուրի, Նովոսիբիրսկի, Իվանովոյի, Սամարայի, Տվերի և աբզմաթիվ այլ մարզերից, Բուրյաթիայից, Տուլայից, Ադիգեայից, Ուլյանովսկից, Կուրսկից, Սմոլենսկից, Բելգորոդից, այսինքն՝ Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններից, այդ թվում՝ նաև նոր:
Հարգելի գործընկերներ.
Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ տարբեր ժամանակաշրջաններ են եղել՝ պայքար անկախության համար, զոհաբերություններ և պատերազմական ժամանակաշրջանի զրկանքներ, Սպիտակի երկրաշարժի հետևանքները և աշխատանքային միգրացիա: Մարդիկ ապրել ու գոյատևել են շրջափակման, էլեկտրականության և ջրի, երբեմն՝ գոյության միջոցների բացակայության պայմաններում: Բայց մենք միասին այդ ամենը հաղթահարել ենք՝ չկորցնելով ինքնասիրությունը և ազգային արժանապատվությունը: Որովհետև պահպանել ենք մեր միջուկը՝ մեր հավատը, ոգեղենությունը, նվիրվածությունը մեր պատմական և մշակութային ավանդույթներին, հավատարմությունը մեր հերոսական նախնիների հիշատակին, հարգանքը մեր ականավոր հայրենակիցների՝ մտավորականների, գիտնականների, գրողների և մշակույթի գործիչների նկատմամբ:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի կառավարման հինգ-վեց տարիների ընթացքում դա կորսվեց և մսխվեց, իսկ այսօր, այս պահին հայ հասարակության՝ հոգևոր արժեքները վերդարձնելու փորձերը բառացիորեն դեմ են առնում Փաշինյանի իշխանությունը պահող ուժայինների սվիններին:
Պատմությունը դեռ կգնահատի այն ռազմավարական վնասը, որ հայկական պետականությանը և ողջ հայ ժողովրդին հասցվել է հինգ տարի առաջ իշխանության եկած Փաշինյանի կառավարության գործունեության արդյունքում:
Այն ժամանակ շատերը, երկրում տիրող անարդարության և անելանելիության մթնոլորտից ճնշված, գնացին Փաշինյանի հետևից՝ խաբնվելով նրա ճառերին և խոստումներին: Այսօր այդ նույն մարդիկ կրկին դուրս են եկել Երևանի փաղոցներն ու հրապարակները, բայց այս անգամ՝ պահանջելով արդեն նրա հրաժարականը:
Ինչո՞ւ, որովհետև այն Փաշինյանը, ում օգտին քվերակել են 2018 և նույնիսկ 2021 թվականներին, այսօր գոյություն չունի: Նրանք ձայն են տվել են այն Փաշինյանին, ով գալիս էր «Հայաստանի հպարտ քաղաքացիների» արժանապատիվ կյանքի կարգախոսով, կոռուպցիայի դեմ պայքարի կոչերով, ով ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», ասում էր «Կեցցե մեր հերոսական պատմությունը, Սարդարապատը, Ղարաքիլիսայի և Բաշ Ապարանի հերոսները» և այլն: Բայց այսօր Փաշինյանն ուղիղ հակառակն է անում:
Նա հանձնել է Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի կազմում, և հրապարակավ հրաժարվել է Արցախի հայերին պաշտպանելուց: Նրա անգործության պատճառով ադրբեջանցի զինվորները զավթել են Հայաստանի տարածքում գտնվող երեսուներկու գյուղի տարածք: Ահաբեկելով սեփական ժաղովրդին նոր պատերազմով՝ նա մեզ պարտադրում է նորանոր զիջումներ՝ ստիպելով համակերպվել իր կողմից հորինված «իրական Հայաստանի», այսինքն, իր ձեռքում եղած պլաստիկի կտորի հետ:
Հայ ժողովուրդը և Հայաստանի քաղաքացիները Փաշինյանին մանդատ չեն տվել այն ամենի համար, ինչ հիմա անում է: Նրանք մանդատ են տվել Արցախի պահպանման և Հայաստանի զարգացման համար:
Դրա փոխարեն Փաշինյանը հանձնեց Արցախն ու սարսափելի վնաս հասցրեց Հայաստանին:
Մենք ոչ միայն կորցրեցինք Արցախը, որպես հայրենիքի մաս և Հայաստանի թիկունք: Մենք զոհաբերեցինք հազարավոր մեր լավագույն որդիներին, ուրացանք անցյալ դարի 90-ականներից Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար զոհված մեր 30 հազար եղբայրների հիշատակը: Հազարավոր հաշմանդամներ ունենք՝ խեղված երիտասարդների մի ամբողջ սերունդ:
Արցախի ղեկավարները, ինչպես նաև մեր ռազմագերիները պահվում են ադրբեջանական բանտերում, իսկ Փաշինյանը նրանց հարցը նույնիսկ չի բարձրացնում և չի պահանջում նրանց ազատումը: Դա մեծագույն ազգային նվաստացում է բոլորիս համար, իսկ Փաշինյանի համար, որպես երկրի ղեկավար, առաջին հերթին:
Միջազգային հարթակներում Փաշինյանը վտանգել է դաշնակիցների հետ մեր հարաբերությունները: Հայտարարում է ՀԱՊԿ-ից դուրս հալու մտադրությունների մասին՝ փոխարենն անվտանգության ոլորտում ոչ մի իրական մեխանիզմ չառաջարկելով: Փաշինյանի երկակի խաղը բերել է նրան, որ Ռուսաստանը սկսել է կասկածել՝ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը բարեկա՞մ է, դաշնակի՞ց, թե՞…
Բայց Փաշինյանը ոչինչ չի արել, որպեսզի, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հիման վրա, աշխարհում մեր երկրի համար նոր բարեկամներ ձեռք բերի: Ընդհակառակը, Հայաստանը կորցրել է արդեն ունեցած բարեկամներին և գործընկերներին, ինչպես նաև իր հեղինակությունը:
Ներքին քաղաքականության մեջ Փաշինյանը Հայաստանին կանգնեցրել է կրիտիկական կետում՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով և արժեզրկելով սեփական ժողովրդին և նրա դարավոր արժեքները: Նա այնպիսի նշաձող է դրել, որը զարգացման հնարավորություն չի տալիս երկրին, սահմանափակում է տնտեսության աճը: Նրա կառավարության գործունեության տարիներին Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է (5.8 միլիարդից հասել է գրեթե 11 միլիարդի): Իսկ կա նաև ներքին պարտք:
Քայքայելով ինչ հնարավոր էր՝ հիմա էլ, թաքնվելով «ժողովրդի կամքի» ետևում, ցանկանում է Ադրբեջանի հետ հապշտապ ստորագրել ինչ-որ խաղաղության պայմանագիր: Ո՞ւմ հետ է դա քննարկվել, որո՞նք են դրա կետերը: Ադրբեջանը պնդում է, որ այս իրավիճակում նա իր կամքն է թելադրում Փաշինյանին և այսուհետ էլ է թելադրելու: Դրան ինչպե՞ս են պատասխանում Հայաստանի իշխանությունները: Ինչպիսի՞ պատասխան պայմաններ են առաջադրում: Հայտնի է միայն, որ՝ հղում անելով աշխարհաքաղաքական մարտահրավերներին, երկրի ղեկավարն ահաբեկում է սեփական ժողովրդին պատերազմով՝ ադպիսով հարկադրելով հաշտվել իր համաձայնվողական քաղաքականության հետ:
Դա անթույլատրելի է: Իմաստուն կառավարության խնդիրը հենց այն է, որ առաջ տանի իր երկրի շահը՝ օգտվելով աշխարհաքաղաքական փոփոխություններից, պաշտպանել սեփական օրակարգը, այլ ոչ թե աշխարհաքաղաքանության պատրվակով արդարացնել սեփական սխալներն ու ոչպրոֆեսիոնալությունը:
Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում նրա հրաժարականի կոչերը: Այդ հրաժարականը ոչ միայն ընդդիմության և Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժման, այլև ժամանակի պահանջն է: Դա պետք է լինի՝ հանուն փրկության, մաքրագործման և մեր երկրի զարգացման:
Հիմա այն մասին, թե ի՞նչ ենք կարող և պարտավոր ենք անել:
Մենք չենք կարող շարունակ տրտնջալ և ասել, թե ամեն ինչ կորած է: Դա բնորոշ է թույլերին: Մենք՝ հայերս, ուժեղ ժողովուրդ ենք: Մենք պետք է ցույց տանք մեր զավակներին, ամբողջ աշխարհին, թե ինչպես կարող ենք շրջել Արցախը հանձնելու հետևանքով ստեղծված այս ծայրահեղ իրավիճակը՝ Հայաստանի համար զարգացման պլացդարմ ստեղծելով, դարձնելով այնպիսին, ինչպիսին դեռ չի եղել:
Մենք կառուցելու ենք Նոր Հայաստան:
Նրա զարգացման ճանապարհային քարտեզի քննարկումը և ձևավորումը երեք տարի առաջ ստեղծված «Արարքատյան ալյանս» ռազմավարական մտքի ինստիտուտի և մեր համաժողովի նպատակն է:
Պետականաշինությունը տան շինարարության պես է, ես կասեի ավելին՝ տաճարի: Այն պետք է ունենա հիմք, պատեր և գմբեթ:
Հիմքը գաղափարախոսությունն է, հավատը, ավանդույթներն ու ինքնությունը:
Այսօր մեր ինքնության հիմքում, ավանդական հասկացությունների կողքին, հայտվել է նաև այնպիսի մի նոր հասկացություն, ինչպիսին Ացախահայությունն է: Մենք պարտավոր ենք խոսել դրա մասին, այդ ոգով դաստիարակել մեր զավակներին, ներդնել դպրոցներում, մշակույթում, մամուլում, ամենուր՝ ինչպես «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Աշխարհի բոլոր հայերը պետք է իմանան և հիշեն, որ պարտավոր ենք վերադառնալ Արցախ, որտեղ հազարամյակներով ապրել են մեր նախնիները և որը հայերը, մինչև 2023 թվականը, երբեք չեն լքել:
Որպեսզի մեր երազանքներն իրականանան, պետք է ուժեղ լինենք, ունենանք ժամանակակից և բարձր տեխնոլոգիական բանակ: Սակայն երկրի հզորությունը միայն բանակը չէ: Երկրի անվտանգությունը միայն զինված ուժերով չի ապահովվում:
Մեր պետությունը, մեր հայկական տունը պետք է ամուր պատեր ունենա:
Դա Տնտեսությունն է, Գիտությունը, Դիվանագիտությունը, Սփյուռքը: Իսկ Գմբեթը, որ միավորում է չորս պատն ու բարձրանում դեպի երկինք՝ երիտասարդությունն է:
Ես կարծում եմ, որ ձեզանից շատերն արդեն ծանոթ են Հայաստանի զարգացման Ճանապարհային քարտեզին, որ պատրաստել է «Արարատյան ալյանսը»: Դրանում ես գլախվոր եմ համարում հինգ ուղղություն, ինչպես շենքի դեպքում՝ չորս հենասյուները և տանիքը:
Եվ այսպես.
Նոր Հայաստանի առաջին հենասյունը՝ Տնտեսություն
Մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք Հայաստանում ներդրումային քաղաքականության պայմանները: Դրանք պետք է Եվրասիայում լինեն ամենահեշտը և ամենաբարենպաստը: Ոչ մի բյուրոկրատիա: Յուրաքանչյուր տաղանդավոր հայ ուսանողի կամ երիտասարդ գործարարի, եթե պայծառ մտքեր ունի, պետությունը չպետք է խեղդի հարկերով ու արտոնագրերով, այլ ընդհակառակը՝ պետք է օգնի: Միայն թե արժեքավոր միտք լինի:
Բանկային համակարգ
Մենք չպետք է կողմնորոշվենք դեպի ԱՄՆ և ԵՄ կարգավորումները: Հայաստանն ինքնիշխան պետություն է և կարող է ընդհանրապես հռչակվել որպես ազատ առևտրի գոտի: Եթե ցանկանանք՝ դա իրականանա: Հայաստանը կարող է դառնալ ամբողջ աշխարհի խոշոր կապիտալի համար ամենագրավիչ տեղը: Հարկավոր է ստեղծարար ձևով մտածել և Խորհրդարանում ճիշտ օրենքներ ընդունել, որոնք բխում են Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններից:
Մենք պետք է Հայաստանում միջազգային ներդրումային հիմնադրամներ ներգրավենք: Դա պետք է լինի Կառավարության և Խորհրդարանի գործունեության առանձին ուղղությունը: Բայց դրա համար անհրաժեշտ է բարեփոխել իրավական, ֆինանսական և այլ ոլորտների օրենսդրական բազան, ինչպես նաև բիզնեսի և ստարտափների համար բարենպաստ մթնոլորտ ձևավորել:
Նոր Հայաստանի երկրորդ հենասյունը՝ Գիտություն
Մենք նավթ ու գազ չունենք, ի՞նչ անենք, որ Նոյն իր տապանը կայանեց այնտեղ, որտեղ միայն լավ խաղող և ծիրան է աճում: Բոլոր ռեսուրսներից մենք միայն խելքն ունենք: Հայերը տաղանդավոր և ինտելեկտուալ ժողովուրդ են: Մենք պետք է ներդրում կատարենք գիտության զարգացման մեջ, այնպես, ինչպես կանեինք, եթե գազ ունենայինք:
Մենք պետք է Խորհրդարանում և Կառավարությունում պայքարենք, որպեսզի գիտության զարգացմանն առավելագոււյն բյուջե հատկացվի: Որպեսզի մեր երիտասարդ գիտնականներն իմանան՝ իրենց ոլորտում զարգանալու համար արտագաղթել պետք չէ: Նրանք պետք է իմանան, որ իրենց գաղափարների ու ծրագրերի համար Հայաստանում գումար գտնելն ավելի հեշտ է, քան, օրինակ, Ամերիկայում: Դա նաև կգայթակղի Սփյուռքի երիտասարդներին: Կցանկանայի նշել, որ Ռուսաստանի հայերի միությունը, շուրջ քսան տարի, բազմաթիվ մրցույթներ է անցկացնում Հայաստանի ստեղծագործական միությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Այդ էստաֆետը ստանձնել է նաև Արարատյան ալյանսը: Այսօր՝ մեր Համաժողովի շրջանակներում, տեղի կունենա մեր Ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ համատեղ գիտական մրցույթում հաղթած երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը:
Նոր Հայաստանի երրորդ հենասյունը՝ Սփյուռք
Արարատյան ալյանսն այս հարցը մանրակրկիտ ուսումնասիրել է: Համոզված ենք, որ անհրաժեշտ է ստեղծել Սփյուռքի Խորհրդարան, օրենսդրորեն ամրագրել նրա իրավունքներն ու պարտականությունները: Այդ կառույցը պետք է զբաղվի ներդրումների, մշակույթի, սպորտի և բարեգործության ոլորտներով: Այն նաև պետք է վերահսկի բարեգործությունների նպատակային օգտագործումը, որպեսզի Սփյուռքից եկող հանգանակությունը ծախսվի Հայաստանի զարգացման ռազմավարական, այլ ոչ թե անկարևոր ծրագրերի վրա:
Սփյուռքի Խորհրդարանը կարող է մեծ ներդրում ունենալ նաև Հայաստանի բարեկամ երկրների շրջանակն ընդլայնելու գործում:
Այստեղ անցնում ենք Նոր Հայաստանի տան չորրորդ՝ եզրափակող, պատին.
Դիվանագիտություն
Սա այն է, ինչի համար, ի սկզբանե, ստեղծվել է Արարատյան ալյանսը:
Մենք պետք է ընդլայնենք Հայաստանի բարեկամների շրջանակը: Մենք չենք կարող մեր բարեկամներին նավթ ու գազ առաջարկել, բայց կարող ենք առաջարկել համագործակցություն՝ մեր ստարտափներում, մեր գիտական կենտրոնների և Սփյուռքի հետ:
Ինչպես տեսնում եք, Նոր Հայաստանի տան շինարարության մեր գծագրում բոլոր պատերը նեցուկ են միմյանց: Տնտեսությունը, Գիտությունը և Սփյուռքն ազդում են Դիվանագիտության վրա և օժանդակում են նրան, իսկ Դիվանագիտությունն, իր հերթին, նպաստում է Տնտեսության ու Գիտության զարգացմանը: Այսինքն, մեծանում են Հայաստանի հնարավորությունները, ուժը և պաշտպանունակությունը:
Եվ վերջում՝ բոլոր պատրը միմյանց է կապում և պսակում Գմբեթը:
Գմբեթը մեր երիտքասարդությունն է՝ մեր ապագան: Արարատյան ալյանսը նորանոր ծրագրեր է իրականացնում Տնտեսության, Գիտության և Մշակույթի ոլորտներում՝ Սփյուռքի հետ համագործակցությամբ, որտեղ ներգրավվում են Հայաստանի երիտասարդները:
Մեր ռազմավարական նպատակն է.
Անել այնպես, որպեսզի մեր երիտասարդությունն իմանա, որ իրենց յուրաքանչուր տաղանդ, յուրաքանչյուր նախաձեռնություն կանաչ ճանապարհ կունենա և աջակցություն կստանա Հայաստանում: Դրա համար հարկ չկա հեռանալ երկրից: Ժամկետային զինծառայությունից հետո պետք է արտոնություններ ստանա, որպեսզի բանակային ծառայությունը չընկալվի սոսկ պարտքի կատարում, այլ նաև աջակցություն՝ կարիերայում:
Հարգելի գործընկերներ.
Եթե մենք ցանկանում ենք կառուցել Նոր Հայաստանի տաճարն այն համակարգով, որի ուրվագծերը ես ներկայացրի, ապա Արցախի կորուստը (ես վստահ եմ՝ ժամանակավոր) Հայաստանի համար ոչ թե գահավիժման, այլ վերածննդի սկիզբ է լինելու:
Բարեկամնե՛ր.
Մեզանից յուրաքանչյուրի դիրքորոշումից և ջանքերից է խախված՝ կմնա՞նք Հայաստանի պատմության մեջ որպես մի սերունդ, որը կորցրեց Արցախը, թե՞ որպես մի սերունդ, որը, չհամակերպվելով Արցախի կորստի հետ, Նոր Հայաստանի հիմքը դրեց: Ոչ թե պարտվածների, այլ հերոսների սերունդ:
Պատք է գործել: Ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը՝ գո՛րծն է անմահ: Ճառերի ժամանակն անցել է:
Շնորհակալություն ուշադրության համար