Արա Աբրահամյանը և «Արարատյան ալյանս» համաժողովի ամերիկայից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

2024-06-17 13:21

Արա Աբրահամյանը և «Արարատյան ալյանս» համաժողովի ամերիկայից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ են խոնարհել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱՄՆ Կոլորադո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Օուենսը ասել է, որ իր նահանգում լավ են տեղեկացված անցյալ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Դենվերում խաչքար հուշարձան է կանգնեցված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես նաև, տեղական Սենատի որոշմամբ, ապրիլի 24-ը Կոլորադոյում հայտարարված է որպես ՀԱյոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: