
Արտերկրում գտնվող հայկական համայնքները խորը դժգոհություն են արտահայտում Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումների կապակցությամբ. Արա Աբրահամյան
2025-06-20 23:35
Արտերկրում գտնվող հայկական համայնքները խորը դժգոհություն են արտահայտում Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումների կապակցությամբ։
Այս մասին RT-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը.
«Այս պահին ինձ զանգահարում են տարբեր երկրներից, բոլորը շատ դժգոհ են, բազմաթիվ հայտարարություններ են արել, որ սա անընդունելի է»։
Արա Աբրահամյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանը օրինապահ քաղաքացի է, միշտ աջակցել է եկեղեցուն, հասարակ մարդկանց, ստեղծել է աշխատատեղեր Հայաստանում։