Փաշինյանը Սամվել Կարապետյանին հեռացնում է՝ անձնական մղումներով. Աբրահամյան

2025-07-26 14:13

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի գործարար Սամվել Կարապետյանին հատուկ մեկուսացնում է անձնական մղումներով: Սամվել Կարապետյանին ձերբակալել են երկու ամսով, որպեսզի գործարարին թույլ չտան որևէ ձևաչափով մասնակցել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերևի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Սամվել Կարապետյանն ազդեցիկ մարդ է, նա փող ունի և կարող է ինչ-որ մեկին սատարել: Իմ կարծիքով՝ Փաշինյանը միտումնավոր է նրան հեռացրել: Այս ամենը պայմանավորված է նրա անձնական ամբիցիաներով՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին»,- Ասել է Աբրահամյանը: Ռուսաստանի հայերի միության նախագահը նաև նշել է, որ Կարապետյանը ոչ մի հակաօրինական բան չի արել, որպեսզի բանտում հայտնվի, իսկ մինչև ձերբակալվելը ոչ մի անգամ քաղաքականությամբ չի զբաղվել և ոչ մի անգամ իշխանություններին դեմ չի խոսել:
Աբրահամյանի կարծիքով՝ Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ վարչապետ Փաշինյանի սկսած արշավն անօրինական է և ժամանակավոր: Դա միայն ժողովրդին վախեցելու համար է արվում և «ազդակ է մյուսների համար, որ ինքը «կարմիր գծեր» չունի»:
Աբրահամյանը կարծում է, որ Փաշինյանը կարող էր ուղղակի հրավիրել Կարապետյանին և քննարկել առկա հարցերը, բայց փոխարենը՝ վարչապետն օգտվում է իր խորհրդարանական մեծամասնությունից և «ինչ ուզում, այն էլ անում է»: