Սխալ կլինի ասել, որ պատերազմական իրավիճակը չի խանգարում, բայց միշտ էլ կան խոչընդոտներ. Լիզա Ռոսկինսը՝ ՀՀ-ում բիզնես հիմնելու մասին
2022-03-16 14:24
Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նրա հետ Հայաստան է ժամանել նաև Ամերիկյան Burlington Capital ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսը, ում հետ համատեղ նախատեսվում է Հայաստանում բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում նախագծերի իրականացում: Տիկին Ռոսկինսն ասում է, որ Հայաստանն իրեն դուր է եկել, Աբրահամյանին վստահելով էլ պատարստվում է ներդրումներ անել։ Ոսկինսը Vesti.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Հասատան գալու նպատակս է սովորել Հայաստանի մասին, որքան հնարավոր է։ Ցանականում եմ հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այստեղ, մասնորապես, զարգացնելու ձեր գյուղատնտեսական պոտենցիալը։ Կան մարդիկ, որոնց ճանաչում և վստահում եմ և, ելնելով այդ իսկ հարաբերությունից, մտածեցի, որ արժե հետաքրքրվել և տեսնել, թե ինչպսի ուրիշ գործողություններ կարելի է ծավալել։ Սխալ կլինի ասել, որ պատերազմական իրավիճակը չի խանգարում, բայց միշտ էլ կան խոչընդոտներ, անջրպետներ և խնդիրներ։ Կարող էինք սպասել, բայց կողմ չեմ սպասել մի բանի, որը մեր ձեռքում չէ»։ Լիզա Ռոսկինսը վերահաստատեց՝ պատրաստվում է ՀՀ-ում ներդրուներ անել և դրական արդյուքնների ակնկալիք ունի։