Արա Աբրահամյանն ընդգրկվել է ՌԴ նախագահին կից խորհրդի նախագահության կազմում

2025-10-28 14:10

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում:

Հրամանագիրը հաստատվել է սույն թվականի հոկտեմբերի 27-ին։