«Արարատյան ալյանս» ինստիտուտի առաջին հանդիպումը «Ազգային մշակույթ և գաղափարախոսություն» բաժանմունքի պատասխանատուների հետ

2022-02-14 16:46

Փետրվարի 2-ին «Արարատյան ալյանս» ինստիտուտում տեղի ունեցավ «Ազգային մշակույթ և գաղափարախոսություն» բաժանմունքի պատասխանատուների հանդիպումը ազգային մշակույթի տարբեր ոլորտների մասնագետնեի և ներկայացուցիչների հետ: Ինստիտուտի համակարգող Թաթուլ Մանասերյանը մասնակիցներին ներկայացրեց «Արարատյան ալյանսի» հիմնադրման նպատակները, գաղափարախոսությունը և ծրագրերը:

Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 3-5-ը Երևանում տեղի կունենա «Արարատյան ալյանս» համաժողովը: Համաժողովի արդյունքում նախատեսվում է մշակել ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ճգնաժամային իրավիճակի հաղթահարման և առաջընթաց զարգացման միասնական համահայկական օրակարգի և ճանապարհային քարտեզը: Հանդիպման մասնակիցները հավանություն տվեցին «Արարատյան Ալյանսի» նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն համագործակցել ինստիտուտի հետ, իրենց ներուժը բերել ընդհանուր գործի հաջողությանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել պարբերական և ստեղծել աշխատանքային խումբ, որին կարող են մասնակցել ոլորտով հետաքրքրվող բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները: