Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախատեսում է Հայաստանում քաղցկեղի գերժամանակակից կենտրոն կառուցել։
2022-03-16 15:46
«Արդեն երկու տարի
է՝ բանակցում եմ ամերիկյան Burlington Capital ընկերության հետ՝ նրա օգնությամբ ստեղծելու միջազգային բոլոր չափանիշներին
ու պահանջներին համապատասխանող կենտրոն։ Մի քանի անգամ այցելել եմ ԱՄՆ-ում վերջերս
կառուցված ուռուցքաբանական կենտրոն, որը կառուցված է նոր տեխնոլոգիաներով և միջազգային
չափանիշներով, զբաղված է նաև բժիշկների վերապատրաստմամբ։
Աշխարհում նմանը չունի, և ես ուզում եմ, որ նույն կենտրոնը ստեղծվի Հայաստանում»,-
ասաց Աբրահամյանը։ Բացի այդ, ՌՀՄ նախագահն ասաց, որ արդեն իսկ ձևավորվել են գյուղատնտեսական
և բժշկական տեխնոլոգիաների ֆոնդեր՝ Հայաստանում այդ ոլորտները զարգացնելու համար։
«Արդեն աշխատանքներ
են տարվել Հայաստանը մեծ գիտական կենտրոնի վերածելու ուղղությամբ, որի շուրջ կհամախմբվեն
գիտնականներ ամբողջ աշխարհից, և ոչ միայն հայերը»,- ընդգծեց Աբրահամյանը։