Մրցույթ

2022-03-24 16:47

«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտը հավատարիմ մնալով իր ձևավորման հիմնական գաղափարախոսությանը՝ համախմբել հայերի, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամների ներուժը երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության մրցունակության բարելավման, ազգային արժեքների պահպանման և զարգացման համար, հայտարարում է մրցույթ հետևյալ ուղղություններով՝ 1.Անվտանգային տեխնոլոգիաներ և կիբեր տեխնոլոգիաներ 2.Տնտեսություն, ձեռներեցություն և կառավարում 3.Ազգային արժեքներ և ազգային գաղափարախոսություն Նախատեսվում են հետևյալ մրցանակները՝ Առաջին մրցանակ՝ 5.000.000 ՀՀ դրամ, Երկրորդ մրցանակ՝ 2.500.000 ՀՀ դրամ, Երրորդ մրցանակ՝ 1,500.000 ՀՀ դրամ Մրցույթի պայմանները: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մասնագետները: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տվյալ ոլորտի վերաբերյալ ծրագիր – առաջարկ, որը պետք է ունենա կիրառական հստակ ուղղվածություն, հաշվի առնելով Հայաստանում դրա իրագործման առանձնահատկությունները, հնարավորության դեպքում՝ նաև միջազգային ուսանելի փորձը և այն տեղայնացնելու հնարավորությունները: Մրցույթին մասնակցելու հայտը: Ծրագրի հետ միասին պետք է ներկայացնել համառոտ ինքնակենսագրական՝ շեշտելով ոլորտում ունեցած կենսափորձը: Ծրագրերը կարելի է ներկայացնել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն: Մրցույթին դիմելու ժամկետները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2022թ. մայիսի 2-ը, ժամը 18.00 էլեկտրոնային փոստով՝ [email protected] «Արարատյան Ալյանս» ինստիտուտ