Արա Աբրահամյանի շնորհավորանքը Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
2022-04-11 15:46
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ կանայք:
Շնորհավորում եմ մայրության և գեղեցկության հրաշալի տոնի առթիվ, որը Հայաստանում նշվում է այսօր՝ ապրիլի 7-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը։
Չնայած դժվարին ժամանակներին և ամենալուրջ մարտահրավերներին, որոնց այսօր բախվում են Ռուսաստանը, Հայաստանը և ամբողջ աշխարհը, դո՛ւք սիրելի կանայք, միշտ դրսևորում եք ձեր լավագույն հատկանիշները՝ նվիրվածություն ձեր հայրենիքին, ձեր ընտանիքներին, ձեր հայրերի և պապերի հիշատակին, ովքեր ժամանակին մարդկությունը փրկեցին ֆաշիզմից: Միևնույն ժամանակ դուք հավատարիմ եք մնում մեր ազգային դարավոր ավանդույթներին։
Շնորհակալ եմ, որ դուք միշտ մեզ հետ եք, որ աշխարհը լցնում եք ջերմությամբ, հոգատարությամբ և գեղեցկությամբ:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն և ամենայն բարիք։ Եվ թող ձեր ընտանիքներում միշտ լինի խաղաղություն, բարեկեցություն և ներդաշնակություն: