«Ազգային արժեքներ, ազգային մշակույթ և գաղափարախոսություն» խորագրի պատասխանատուների երկրորդ հանդիպում
2022-02-14 17:08
«Արարատյան Ալյանս»-ում 2022 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ «Ազգային արժեքներ, ազգային մշակույթ և գաղափարախոսություն» խորագրի
պատասխանատուների երկրորդ հանդիպումը՝ ազգային մշակույթի տարբեր ոլորտների մասնագետների և ներկայացուցիչների հետ: «Արարատյան Ալյանս» համաժողովի կազմկոմիտեի
ղեկավար Թաթուլ Մանասերյան և ներկաները միակարծիք էին այն հարցի շուրջ, որ Հայաստանը
բացի սոցիալտնտեսական ծանր պայմաններից ապրում է մշակութային և հատկապես ազգային մշակույթի
սրընթաց անկում:
Այսօր ՀՀ-ում Ազգայն մշակույթը իր բոլոր էթնիկ
ճյուղերով չի արժանանում բավականաչափ ուշադրության, որը և մտածելու տեղիք է տալիս մշակութաբաններին,
ազգագրատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են վաղվա օրվա համար:
Հայաստանի Հանրապետության
անկախացումից ի վեր ապրելով հաղթական, բայց այնուամենայնիվ հետպատերազմյան ծանր սոցիալտնտեսական
երեք տասնյակ տարիներ, հայ ազգը այսօր կանգնել է ազգային ինքնության, ազգային մշակույթի
տարբեր ճյուղերի՝ ազգային արհեստի, ազգային ոգու, ազգային արվեստի, ազգային պատմության,
ազգային արժեքների, հայոց եկեղեցու պատմության խեղաթյուրման և հոգևոր սովի առաջ: Այսօր՝
վերըթվարկված այս բոլոր կետերին նաև ավելացել է 44-օրյան պատերազմն իր հետևանքներով,
որոնք վերջնականապես եկան ապացուցելու, որ հայ ԱԶԳ-ը, ԱԶԳ հասկացության բարձրագույն
արժեքից հնարավորինս հեռացել է՝ հայտնվելով այն կորցնելու եզրին: Ներկաները շեշտեցին,
որ այսօր ազգային մշակույթի շատ ճյուղեր գտնվում են ոչնչացման եզրին և դրանք փրկելու,
և պահպանելու համար անհրաժեշտ են և՛ ֆինանասկան, և՛ մարդկային մեծ ռեսուրսներ, որոնք
համակարգային փոփոխություն կմտցնեն ազգային մշակույթի ոլորտներին՝ վերածնունդ տալու
համար:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի
ներկաներն «Ազգային արժեքներ, ազգային մշակույթ և գաղափարախոսություն» խորագրի հաջորդ քննարկման ժամանակ ազգայն ինքնության պահպանման
համար մեծ արժեք ներկայացնող խնդիրների վերաբերյալ տան իրենց հստակ մոտեցումները և
տեսլակնները: