Հունիսի 20-ին տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը:
2022-06-04 10:19
Այսօր տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի
կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես արտասահմանյան
խոշոր ընկերություների տնօրեններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված
արտակարգ և լիազոր դեսպաններ, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների
ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, լրագրողներ և ուղղակի
Հայաստանի ապագայով մտահոգված քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում ողջունելով ներկաներին՝
Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Արարատյան Ալյանս»
մտքի կենտրոն-ինստիտուտի ղեկավար Արա Աբրահամյանը նշեց, որ եթե մենք հնարավորություն
ունենք ինչ որ բանով օգնել մեր հայրենիքին, ապա մենք պարտավոր ենք դա անել և կարևոր
չէ, թե ով է այսօր իշանության ղեկին, քանի որ ժողովուրդի մասին է պետք մտածել, մարդիկ
օգնության կարիք ունեն:
Ելույթով հանեդես եկան նաև «Արարատյան Ալյանս»
մտքի կենտրոն-ինստիտուտի կազմկոմիտեի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և մտքի կենտրոնի որդեգրած
յոթ հիմնական ճյուղերի՝ «Սփյուռք և արտաքին կապեր», «Արցախ», «Երիտասարդություն»,
«Ազգային արժեքներ», «Անվտանգություն», «Գիտություն և տեխնոլոգիա», «Տնտեսություն»
բանախոսները, որոնք իրենց ոլորտում մասնագիտացված և փորձառու գործիչներ են:
Շնորհանդեսի հատուկ բանախոսներն էին նաև
«Թվային էկոնամիկա» պրոեկտի ղեկավարներից` Եվգենի Բաբայանը (Ռուսաստան), Burlington
Capital ընկերության ղեկավար` Լիզա Ռոսկինսը (ԱՄՆ) և Gemini Rosemont ընկերության տնօրենների
խորհրդի նախագահ Յան Բրոնլոն (ԱՄՆ), ովքեր նույնպես հանդես եկան ապագում Հայաստանում
սպասվող նոր և գերժամանակակից ծրագրերի իրագործմամբ:
Արա Աբրահմյանն և Յան Բրոնլոնը մեկնարկեցին
«Կոմունիկացիոն Կենտորն»-ի բացման մասին, որի գլխավոր գրասենյակը կհիմնվի այստեղ՝ Երևանում:
Կենտրոնի հիմանական նպատակն է լինելու՝ Ռուսաստանի, ԱՊՀ-ի և աշխարհի տարբեր երկրների
միջև հումանիտար կապի ապահովումը:
«Առանձնացնելով և նաև առաջնահերթություն տալով
այն խնդրին, որ Հայաստանն այսօր ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշներով առաջատար
է աշխարհում՝ Լիզա Ռոսկինսի և նրա ղեկավարած ֆոնդի օգնությամբ ինտենսիվ աշխատանքներ
են տարվում գերժամանակակից ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու համար, որտեղ կլինեն
ո՛չ միայն բուժումներ, այլև կանխարգելիչ մեթոդներ և մասնագետների համար վերապատրաստման
ծրագրեր»- ասեց Արա Աբրահամյանը:
Այս տարվա սեպտեմբեր ամսին նախատեսվում է
«Արարատյան Ալյանս» միջազգային ֆորումի գումարումը, որի կապակցությամբ Արա Աբրահամյանը «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի վերընշված
յոթ ուղղությունների շրջանակներում հրավիրեց իրենց առաջարկություններով հանդես գալու և համագործակցելու
տարբեր ոլորտների մասնագետներին և կազմակերպություններին, ինչը կնպաստի ավելի ծավալուն
և հայրենանվեր աշխատանքներ իրագոծելուն: