Շատ կարևոր է խոսել տնտեսական դիվանագիտության մասին, որը ցավոք, Հայաստանում դեռևս զարգացում չի ապրել․ Թաթուլ Մանասերյան
2022-06-04 10:38
Այսօր կայացավ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտի համաժողովը, որի ընթացքում ոլորտային խմբի ղեկավարները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները։
Խոսելով Արցախի տարածքային ամբողջականության խնդրի, արցախահայության անվտանգության ապահովման հեռանկարների, ինչպես նաև Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցի և զարգացման խնդիրների մասին ԳԱԱ ակադեմոիկոս Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ այսօր վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը և մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի Ադրբեջանին չհաջողվի, թե բանակցային գործընթացից, թե միջազգային հարթակներից դուրս մղել Ղարաբաղին։
«Երկրորդ կարևոր հարցը այն է, որ մենք վերջի մի քանի տարիների ընթացքում չենք կարողացել միջազգային տեղեկատվական դաշտում հակադարձել Ադրբեջանին, այն դեպքում, երբ Ադրբեջանն անընդհատ մեր մասին ներկայացնում էր կեղծ դրույթներ։ Երրորդ կարևորը հարցը այն է, որ մենք պետք է ազգովի մեր բարեկամների հետ համախմբվենք , որ կարողանանք պատնեշները հաղթահարենք» ,- ասաց Մանասյանը։
Տնտեսագետ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ իր հերթին նշեց, որ 21-րդ դարում կարիք ունենք մեկ այլ կարևոր զենքի կիրառության, որի անունն է փափուկ ուժ,գիտելիք և դիվանագիտություն։
«Հայաստանի ապագան «Արարատյան Ալյանս»-ը տեսնում է հենց գիտելիքի գեներացման, նրա իրացման, գիտելիքի պահանջածվածության ձևավորման միջոցով։ Պետք է նախ գնահատենք տնտեսական սպառնալիքները և նախանշենք դրանց դեմ քայլերը։ Երկրորդ կարևորագույն հատվածը, որ մենք պետք է անդրադառնանք դա մրցունակության խնդիրներն են։ Կան բավականին մրցունակ ապրանքներ և ծառայություններ, որոնք մենք պատշաճ ձևով չենք կարողանում ներկայացնենք միջազգային հանրությանը և այստեղ շատ կարևոր է խոսել տնտեսական դիվանագիտության մասին , որը ցավոք Հայաստանում դեռևս զարգացում չի ապրել։ Բայց անդրադառնալով «Արարատյան Ալյանս»-ի բուն գաղափարին, ասեմ՝ մեր նպատակն է համագործակցային առավելությունները բացահայտել և իրացնելն է։ Պարոն Աբրահամյանի կողմից հրավիրված հյուրերը շատ ազդեցիկ մարդիկ են իրենց երկրներում և ամբողջ աշխարհում Հայաստանի հետ համագործակցելով կարծում ենք , որ կկարողանանք առաջ շարժվել և զարգացում ունենալ, ոչ թե հակադրելով մեկը մյուսին, այլ համադրելով և միգուցե դառնանք խաչմերուկ երկխոսությունների և համագործակցության»։