Արարատյան Ալյանս ինստիտուտն ամփոփում է նախորդ ամիսներին կատարած աշխատանքը
2022-06-04 10:45
Նորաստեղծ Արարատյան Ալյանս ինստիտուտն ամփոփում է նախորդ ամիսներին կատարած աշխատանքը, արձանագրած հաջողությունները և հայտարարում առաջին փուլի ավարտը։ Իստիտուտի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն ասում է, որ նման կառույց ստեղծելու հիմքն ու գաղափարը մեկն է՝ միասնականություն և դրա համար անհրաժեշտ կամք։
Արարատյան ալյանսի թիմին իր ազգային գաղափարներով միացել գիտնական, հայագետ Արթուր Արմինը, ով կարևորեց ազգային պետության կայացումը։
Արարատյան ալյանսի համակարգող Թաթուլ Մանասերյանն ինստիտուտի արդեն կատարած աշխատանքներից գոհ է և վստահ է, որ այսպես շարունակելու դեպքում հաջողելու են։
Արարատյան ալյանս նորաստեղծ ինստիտուտը Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ: Ինստիտուտի ծչագրերի շնորհանդեսին ներկա էին ճանաչված գիտնականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հյուրեր արտերկրից: