Արա Աբրահամյանի նամակն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Արցախում պատմամշակութային արժեքնրեը ադրբեջանական վանդալիզմից պաշտպանելու համար
2022-02-15 16:10
«Հարգելի տիկին գլխավոր տնօրեն, թույլ տվեք իմ խորին հարգանքը և շնորհակալություն հայտնել Ձեզ, որ անտարբեր չմնացիք 2020.թ.-ի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված
հայկական
մշակութային
ժառանգության,
քրիստոնեական
եկեղեցիների
և
ճարտարապետության, ինչպես նաև այլ հուշարձանների
ոչնչացման դեմ ուղղված գործողությունների նկատմամբ։
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 11-ին Ձեզ ուղղված իմ նամակում ես ուրվագծել էի Լեռնային Ղարաբաղում ձևավորվող ճգնաժամային իրավիճակը և հորդորել ՅՈՒՆԵՍԿՕ-ին մի կողմ չմնալ այդ ամենի, որից հետո Դուք հայտարարեցիք,
որ
պատրաստ
եք
փորձագետների
խումբ
ուղղարկել Լեռնային Ղարաբաղ, ինչն Ադրբեջանը կանխում
էր
մինչև
վերջերս։
Մինչդեռ այս ընթացքում արդեն իսկ զգալի վնաս է հասցվել բազմաթիվ ճարտարապետական և պատմական
հուշարձանների,
այդ
թվում՝
Շուշիի
Սուրբ
Քրիստոս
Ամենափրկիչ
տաճարին,
հիմնահատակ
քանդվեց Սուրբ Աստվածամայր
եկեղեցին
Մեխակավանում,
ավերվեց նաև Սուրբ
Հովհաննես
Մկրտիչ
եկեղեցին «Կանաչ ժամ» Շուշիում։
Սա
ամբողջական
ցանկը չէ և, ցավոք,
այն ամեն օր ավելի է ավելանում։
Իրավիճակը սրում է նաև Ադրբեջանի մշակույթի նախարարի` հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների ինքնությունը
փոխելու
նպատակով
աշխատանքային
խումբ
ստեղծելու
պլանների մասին վերջին հայտարարությունը՝ այսպես
կոչված «ալբանական կրոնական տաճարների վերականգնում»,
այսինքն հայկական եկեղեցիների ալբանացում՝ «կեղծ» հայերեն գրությունները
ջնջելու
միջոցով,
ինչն ըստ էության, կարելի է որակել որպես պետական մակարդակի վանդալիզմ։
Ադրբեջանի աննախադեպ ցինիկ ծրագրերը Լեռնային Ղարաբաղի տարածքում ինքնավար հայ ժողովրդի կողմից դարերի ընթացքում ստեղծած մշակութային
ժառանգությունը
ոչնչացնելու նպատակով, ոչ այլ ինչ են, քան քաղաքակրթական մարտահրավեր ողջ մարդկությանը
և
միջազգային
կառույցներին,
որոնք
կոչված
են
պահպանելու համաշխարհային մշակութային ժառանգությունը:
Այս ծրագրերը նաև բացահայտ խախտում են ո՛չ միայն
մարդկության
մշակութային
ժառանգության
պահպանության վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր կոնվենցիաները, այլև ուղղակիորեն անտեսում
են 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ-ի միջազգային դատարանի պահանջները Ադրբեջանին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության դեմ կատարված վանդալիզմի
ակտերն և պատժելու մեղավորներին։
Ադրբեջանը նմանատիպ և այլ գործողություններով, դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ ակտիվորեն խախտել է «ռազմական հակամարտությունների ժամանակ
մշակութային
արժեքների
ոչնչացման
և
թալանի» իսկ պատերազմից
հետո՝ վանդալիզմի և մշակութային ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, խախտել է ռազմագերիների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների
նորմերը և դեռ չի կատարել նրանց լիովին ազատ արձակելու իր պարտավորությունը, ինչը վկայում է այս պետության կողմից միջազգային կառույցների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված նրանց
ջանքերի
անհարգալից
վերաբերմունքի
մասին։
Նման գործողություններով, որոնք
հաճախ
սնվում
են
սեփական
անպատժելիության
զգացումով,
Ադրբեջանը
դանդաղ պայթող ռումբ է դնում Լեռնային
Ղարաբաղի
տարածաշրջանի ապագա խաղաղության
տակ՝ պատրանքային դարձնելով դրան արդարարության սկզբունքով հասնելու
հեռանկարները,
իսկ
այդ
խաղաղությունը,
եթե
ձեռք
բերվի,
փխրուն
է լինելու և կարճատև։
Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքակրթությունների միջև երկխոսության
բարի
կամքի
դեսպան
և
խորապես
կիսող
կազմակերպության
սկզբունքները,
որոնք
հիմնադրվել
են
75 տարի
առաջ,
ինչպես
նաև
որպես
ծագումով
հայ՝
գնահատելով
«այս
տարածաշրջանի
ժառանգությունը
պաշտպանելու»
անհրաժեշտության
մասին
ձեր
հայտարարությունները
և
« կանխել
որևէ
լրացուցիչ
վնաս»
պատմական
օբյեկտներին,
ինչպես
նաև
անվերապահորեն
ողջունելով
2020 թվականի
վերջին
ձեր
կողմից
արտահայտված
ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային
խումբ
այս
տարածաշրջան
ուղարկելու
մտադրությունը՝
խնդրում
եմ
ակտիվացնել
ջանքերը՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը
Լեռնային
Ղարաբաղ
ուղարկելու
համար,
ինչը,
հուսով
ենք,
տեղի
կունենա,
և
դա
թույլ
կտա
գնահատել
արդեն
հասցված
վնասը,
ինչպես
նաև
պաշտոնական
Բաքվի
քաղաքականությունից
բխող
սպառնալիքները։
Մենք անկեղծորեն հուսով ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հեղինակավոր կազմակերպությունը կկարողանա լծակներ
գտնել
Ադրբեջանի
իշխանությունների
վրա ազդելու և ստիպելու նրանց
հարգանք
ցուցաբերել
ժողովուրդների հիշողության մշակույթի և մշակույթների հիշողության նկատմամբ, և որ միջազգային հանրությունը
կկարողանա
պաշտպանել
և
պահպանել
Լեռնային
Ղարաբաղի
եզակի
պատմաճարտարապետական
ժառանգությունը՝
հանուն
աշխարհի
և
գալիք
սերունդների։