ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ, ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2022-08-01 15:49
· ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Պետության պաշտոնական գաղափարախոսությունը պետք է լինի ազգայի՛ն գաղափարաբանությունը։ Ազգային պետության մեջ ամենամեծ արժեքը պետք է լինի հայ մարդը և էթնոսի վերարտադրությունն ապահովող ընտանիքը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը, էթնոսի ինքատիպ մշակույթի և լեզվի զարգացումն ու գոյապահպանությունը։
2. Ազգային պետություն ունենալու համար անհրաժեշտ է իրականացնել ազգային ինքնության գիտակցությամբ և ազգային արժեքներ կրող նոր սերնդի դաստիարակություն։
3. Ազգային պետություն հայեցակարգը՝ ազգ-բանակ հայեցակարգն է, որը նշանակում է՝ տնտեսական, ռազմական ու քաղաքական սուվերենություն և ազգային գաղափարաբանությամբ դաստիարակված ժողովրդավարական հասարակություն։
4. «Իշխանությունը պատկանում է ժողովրդի՛ն» հայեցակարգը.
ա) քաղաքացիական հարթակը պետք է լինի պետության ներքին և արտաքին քաղաքականության պատվիրատո՛ւն, իսկ պետությունը՝ կատարո՛ղը,
բ) հողը, օդը, ջուրը, բնական պաշարները և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության տնտեսական միավորները պետք է լինեն ազգայի՛ն սեփականություն։
· ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ Եվ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԸՆՉՎՈՂ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Ազգային գաղափարաբանությամբ վերակերտել հայ ժողովրդի հավաքական գիտակցությունն ու հոգեբանությունը։ ՀՀ-ում և սփյուռքում հայ մարդու, հատկապես հայ նոր մտավորական դասի ձևավորում, նոր սերնդի ազգային ինքնության դաստիարակում և ինքնաճանաչողություն: Ազգային գաղափարաբանությունը, որպես «Հայրենապաշտություն» առարկա, ներդնել ՀՀ դպրոցներում։
2. Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է ստանան ազգային անվտանգության բարձրագույն կարգավիճակ։
3 . Հայաստանի Հանրապետությունում և ՍՓՅՈՒՌՔՈՒՄ պետք է հաստատել միասնական ուղղագրություն։
4. Հայկական ազգագրական պարի ուսուցումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր դպրոցներում պետք է դարձնել պարտադիր։
5. Լեզվի պետական վերահսկող կոմիտեի վերականգնում՝ լայն լիազորություններով և իրավունքներով։
6. Ազգագրական մշակույթի զարգացմանը, տարածմանը և կրթելուն ուղղված բիզնեսին տալ հարկային արտոնություններ ։
7. պետականորեն սատարել և պարտադրել, որպեսզի ժամանակակից քաղաքաշինությունը շարունակի զարգանալ հայ ավանդական ճարտարապետական մոտեցումների արդիականացման ուղիով ։
8. Բացառել կրոնական տարբերություններով կամ ուղություններով պայմանավորված խտրական բաժանարարությունը։
9. Պետական սատարման քաղաքականությամբ զարգացնել ազգային օպերային արվեստը:
10. Երիտասարդ սերնդի հոգևոր և մտավոր դաստիարակություն։
11. Ազգային փոքրամասնություններին ընձեռնել քաղաքական և կրթամշակութային արտոնություններ:
12. Հեռուստատեսային ընկերությունների համար պետք է սահմանել պարտադիր պայման-օրենք՝ ամենօրյա հեռարձակվող եթերային ծրագրերի մի մասը նվիրել ազգային արվեստի ու մշակույթի քարոզմանը։
13. Ձևավորել Ազգային հանրային խորհուրդ:
14. Հասարակության մեջ պետք է սերմանել զինվորի և բանակի նկատմամբ պաշտանմունք և հարգանք։
15. Կարևորել ազգային խորհրդանիշերի, ազգային տոների և ազգային արժեքների գնահատման անհրաժեշտությունը։
16. Ապրիլի 24-ը հայտարարել Համազգային պահանջատիրության օր։
17. Ազգային պետությյան գերնպատակն է հայությանը ամբողջականացնել ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան-հայրենիքում։
· ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ԹԵՎԵՐԸ
Ազգային պետության իշխանության հինգ թևերն են՝ օրենսդիր, գործադիր, դատական, զանգվածային լրատվամիջոցներև կենտրոնական բանկ։
· ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Ազգային պետության համար առանձնակի նշանակություն ունի կրթությունը: Կրթական բարեփոխումները պետք է ներառեն գոյություն ունեցող համաշխարհային լավագույն կրթական ձեռքբերումները՝ նպաստելով մեր ազգային կրթական գաղափարախոսության և ռազմավարության ձևավորմանը:
· ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
1. Լեզվամշակույթային մաշտոցյան արմատականության վերականգնում, որպես աշխարհայացքային երևույթ, այլ ոչ որպես արևմտաարևելյան լեզվային ընդհանրության ձևավորում:
2. Մշակույթը որպես հայ մարդու ընտանիքի համայնքի ապրելակերպի և մտածելակերպի կենսականացման միջոցի պահպանության հայեցակարգի ձևավորում՝ սովորական և ծայրահեղ իրավիճակներում:
3. Հայ տեսակի մշակութային դաստիարակության համակարգի ձևավորում՝ նախածննդյան և տարիքային խմբերի առանձնահատկությունների հիմնավորմամբ:
4. Ազգային մշակույթի կենսական, իմաստաբանական հենասյուների ամբողջացում:
5. Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունների դերի և նշանակության վերանայում:
6. Ազգային մշակույթի համահայկական և համայնքային համակարգի ձևավորում :
· Ազգային բրենդ և մշակութային դիվանագիտություն
Ստեղծել ազգային բրենդ, վարել ակտիվ և նպատակային մշակութային դիվանագիտություն: