Անվտանգության-կիբերանվտանգության ներուժը ՀՀ-ի օրինաչափ զարգացման գործում

2022-08-01 15:58

Հայաստանը կիբեր սպառնալիքներից անբավարար է պաշտպանված. Կիբերանվտանգությունը արագ աճող թվային աշխարհի ամենակարևոր ասպեկտներից մեկն է, դրա սպառնալիքները դժվար է հերքել, ուստի շատ կարևոր է սովորել, թե ինչպես պաշտպանվել դրանցից և սովորեցնել ուրիշներին:

Այս եզրույթներից ելնելով  «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն անվտանգությունը-կիբերանվտանգության համատեքստում ներառեց իր ոլորտների ցանկում:

Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը`անհրաժեշտ է դիտարկել, որ կիբերանվտանգությունը որպես տեխնոլոգիական առաջընթացի անկյունաքար է հանդես գալիս, քանի որ  ուսումնասիրելով hամաշխարհային փորձը գալիս ենք այն եզրակացության, որ հանրությունն ավելի ու ավելի է ներգրավվում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներին` որպես սոցիալական և տնտեսական զարգացման հիմնական դերակատար: Աշխարհում առկա բոլոր կառավարությունները գիտակցում են, որ այս թվային փոխակերպումն ուժ ունի, և անշուշտ, իր նպաստն է բերելու քաղաքացիների բարգավաճման ու բարօրությանն ապահովման գործընթացներին, սակայն այս համատեքստում անհրաժեշտ և արդիական է դառնում ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար, ինչպես նաև անհրաժեշտ է դիտարկել, որ այսօր արդեն կիբերանվտանգությունը որպես տեխնոլոգիական առաջընթացի     անկյունաքր է հանդես գալիս:

Այսօր ՀՀ-ում փաստացի, բացակայում է ազգային կիբերանվտանգության հիմնահարցերում ձևավորված և համախմբված ամբողջական մոտեցումը, ինչն և ռիսկային է դարձնում պետական մարմինների, ենթակառուցվածքների, բանկային և այլ համակարգերի կիբեր հարձակումները: Սակայն եթե գործադիր մարմինների, կենտրոնական բանկի, ազգային ժողովի հանձնաժողովների և այլ նմանատիպ կառույցների կիբերանվտանգությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որը սահմանել է անվտանգության անհրաժեշտ պահանջները, չափանիշներն ու մոտեցումները, ապա մասնավոր կազմակերպությունները, այդ թվում՝ պետության համար կենսական նշանակություն ունեցող՝ գազի և ջրամատակարարման ընկերությունները, էլեկտրակայաններն ու բանկերը, իրանք են ապահովում սեփական անվտանգությունը, որի արդյունքում մենք կարող ենք բախվել այնպիսի հիմնախնդրի, երբ հանրային կարևորության օբյեկտները, առավել խոցելի լինելով, կարող են ենթարկվել կիբերհարձակումների՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Ինչպես նաև պետք է ընդգծենք, որ ԱՊՀ տարածաշրջանում արագ տեխնիկական և տնտեսական առաջընթացի ազդեցության հետևանքով առաջացել են կիբերհանցագործությունների որոշակի մարտահրավերներ:

Ընդհանուր առմամբ, գոյություն ունի կիբերանվտանգության մշակույթի կայուն զարգացում, որտեղ այս տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները հասել են այն մակարդակին, որը թույլ է տալիս անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը: Գլոբալ կիբերանվտանգության ինդեքսը բարձրացնելու համար անհրաժեշտ է կիբերանվտանգության կարևորությունը դնել անվտանգային քաղաքականության հիմքում և նպաստել գիտելիքների փոխանակմանը ոլորտի լավագույն փորձերով, այդ թվում նաև կարևորվում է համընդհանուր մոտեցումը, որի պակասը կարող է հիմնականում վիճարկել GCI-ի որակը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում ՀՀ-ի ոչ մրցունակ վիճակը գլոբալ կիբերանվտանգության ոլորտում՝ արդյունքն է մեր հանրապետությունում ոլորտային զարգացմանն ուղղված՝ ծրագրերի, օրենքների և համագործակցության պակասի: Խնդրին լուծում տալու համար, անհրաժեշտ ենք համարում համակարգային և հեռանկարային բարեփոխումների իրականացումը՝ կրիտիկական ենթակառուցվածքների արդիականացման և պաշտպանվածության տեսանկյունից, լուրջ գործողությունների՝ հատկապես ոլորտային, իրավական և կրթական համակարգերում՝ շեշտադրումը կատարելով շարունակական և մրցունակ կրթության վրա, որն էլ հիմնաքարային դերակատարություն ունի պետության ցանկացած ոլորտի զարգացման և մարտունակ լինելու գործընթացներում:

Այդ իսկ պատճառով «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտն իր առաջարկած ճանապարհային քարտեզում հստակ ընդգծում է կիբերանվտանգության ոլորտը կանոնակարգելու, միասնական քաղաքականություն իրականացնելու, մարտահրավերների դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքների մշակումն և կատարելագործումը: Քանի որ կիբերանվտանգության ոլորտի օրենսդրությունը, սպառնալիքներն ու ռիսկերը համակարգելու, մոտեցումները և չափանիշները մշակելու դեպքում նոր հնարավոր կլինի ցուցաբերել միասնական անվտանգային կիբերհամակարգ: Հարկ է նշել նաև, որ անհրաժեշտ է ռազմավարությունը կառուցել անհատի, հասարակության և պետության հավասարակշռված շահերի համադրմամբ: