ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, ԴՈԿՏՐԻՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2022-08-01 15:59

Մեր համոզմամբ, Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ տարերայնորեն. Այն պետք է ունենա հեռանկարային զարգացման ռազմավարություն՝ իր հստակ տեսլականով և հայեցակետով:

Մեր համոզմամբ, երկրի զարգացումը պետք է ունենա առնվազ չորս հիմնական հենասյուներ՝

- անվտանգություն,

- ազգային արժեքներ,

- մրցունակություն,

- տնտեսական դիվանագիտություն:

ՏԵՍԼԱԿԱՆ

Համաշխարհային գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ինտեգրված, ազգային և համամարդկային շահերով դաշնակից երկների հետ ակտիվ համագործակցող, տարածաշրջանում կայացած, միջազգային բիզնեսին ազգային բրենդով ներկայացող, ազգային ինքնություն ձևավորող մշակույթով, համահայկական որակյալ մարդկային կապիտալով, մարտունակ բանակով, ՌԱՀ-ով և մրցունակ տնտեսությամբ անվտանգ պետության կայացում, որը կապահովի հայ մարդու արարման և ինքնադրսևորման լավագույն պայմանները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՏԸ (ԴՈԿՏՐԻՆ)

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ակամայից հայտնվեց որակապես նոր աշխարհակարգում և ներքին ու արտաքին նոր միջավայրերում ու նոր տնտեսվարման պայմաններում: Հայաստանի Հանրապետությանը բացառիկ հնարավորություն է ընձեռված ազատվել արտաքին և ներքին պարտադրանքներից և մշակել տնտեսության զարգացման սփփական մոդելը, որն առավել համահունչ կլինի ոչ միայն ազգային շահերին, այլև գլոբալ մարտահրավերներին և հաշվի կառնի համաշխարհային տնտեսության զարգացման միտումներն ու զարգացումները: Հանրապետության տնտեսական նոր համակարգի ձևավորումը այլևս չի կարող կամայական բնույթ կրել:  Այն կարիք ունի պետության կողմից մշակված և փուլ առ փուլ իրականացվող տնտեսական քաղաքականության:  Վերջինս, իր հերթին, հիմնվում է տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրի վրա, որը բխում է տնտեսական ռազմավարական հայեցակարգի դրույթներից և առաջին հերթին` տնտեսական հայեցակետից:  Տնտեսական հայեցակետի սահմանումը ժամանակի անհետաձգելի հրամայականն է, անկյունաքարը` տնտեսական բարեփոխումների և տնտեսական քաղաքականության, ընդհանրապես:

Այսպիսով, առաջարկվում է հանրապետության տնտեսական զարգացման հետևյալ հայեցակետը.

Հայաստանի Հանրապետությունը վարում է զարգացման ազգային սոցիալական շուկայական տնտեսության մոդելի վրա հիմնված նախահարձակ, հավակնոտ տնտեսական քաղաքականություն՝

միտված ներքին` մարդկային, բնական, նյութական, ֆինանսական և արտադրական ռեսուրսների բացահայտմանը և դրանց շնորհիվ

ազգային մրցակցային առավելությունների, առաջին հերթին, տնտեսության գիտատար ճյուղերի ապրանքների և ծառայությունների առավել արդյունավետ իրացմանը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության նոր զարգացումներին ու միտումներին համահունչ՝ ներքին և արտաքին շուկաներում,

նպատակ ունենալով

-           իրավական պետության, իրական ժողովրդավարության կայացմամբ,

-           սոցիալական արդարության հաստատմամբ,

-           գործարար ոլորտում վստահության մթնոլորտի ձևավորմամբ,

-           Սփյուռքի և Արցախի հայության մասնագիտական կարողության համակարգված մասնակցությամբ

հասնել ազգաբնակչության արժանավայել կենսապայմանների, տնտեսական լիարժեք անվտանգության ապահովմանը:

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԱՁԵՎ

Որպես կանոն «ազատ շուկայական» հարաբերություններ որդեգրած նոր զար­գացող կամ երրորդ աշխարհի երկրներում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատկա­նում է եր­կըրի հիմնա­կան հարստությունների սեփականատերերին և բարձրաս­տի­ճան չի­նովնիկներին, անկախ այդ երկրի ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅՈՒՆ անվանումից կամ երկրի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ մեջ առկա՝ «ԻՇԽԱՆՈՒԹ­ՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈ­ՎԸՐԴԻՆ» դեկլարատիվ ու ան­հիմն հայտարարու­թյունից։

1 Կենտրոնացված պլանային տնտեսության ձևաչափի կիրառմամբ՝ անցում խառն-համադրված տնտեսական կացութաձևի։

2 Խառն-համադրված տնտեսական կացութաձևին համապատասխան վե­րա­փոխել երկրի կառավարման ինստիտուցիոնալ ողջ համակարգը։

3 Կիրառել ընդունված օրենքների գերակայություն բոլորի՛ համար և ապա­հո­վել հասա­րակության միասնականությունը։

4«Քա­ղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» ՍԱՀՄԱՆԱ­ԴՐՈՒԹՅԱՄԲ պետք է ամրագրվի որպես անկախ մարմին, որի իրավունքներն ու լիազորությունները սահմանվում են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ և սահմանադրա­կան օրենքներով։ ՀԻՆՄՆԱԴՐԱՄԸ հաշվետու է երկրի ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻՆ։

5 Կրճատել ներմուծման ծավալները՝ դրանք փոխարինելով հայրենական ար­տադրությամբ։ Ստեղծել հանրային-մասնավոր ձևաչափի ձեռնարկություններ և ըսկ-սել պետ­պատվերների հնարավոր ողջ ծավալն ուղղորդել դեպի խառն համադր­ված  ձևա­չա­փի ձեռնարկություններ՝ կտրուկ կրճատելով ներմուծման ծավալները, և դառ-նալ առաջնային անհրաժեշտության սպառողական ապրանքների առումով հնարա-վորինս ինք­նաբավ տնտեսությամբ երկիր։ Եվ, տնտեսության կենտրոնաց­ված պլա-նային կա­ռավարմամբ վերա­հսկել և ուղղորդել երկրի ներքին շուկան։

6 Առնվազն 51%-ով ազգայնացնել Հայաստանի ռազմավարական բացառիկ նշանակու­թյան տնտեսական միավորները։

7 Ընդլայնել ՀՀ արտադրատեսակների համար ներքին և արտաքին սպառո­ղական շուկան ձևա­վորել Հա­յաս­տան-Սփյուռք միասնական տնտեսական ցան­ցային շուկա (տե՛ս 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ հիմնադրույթները էջ՝ 26-30)։

8 Համազգային բոլոր (ֆինանսական, մտավոր, մասնագիտական և այլն) կա­րողությունների կենտրո­նա­ցումով դառնալ տարանցիկ եր­կիր՝ կառուցել Իրանի սահ-մանից մինչև Վրաստանի սահման երկաթուղային և ավ­տո­ճանապարհային ուղի­ներ, ունենալ սեփական լաստանավային համակար­գեր թե՛ Վրաստանի Սևծով­յան, թե՛ Իրանի Կասպիցծովյան և թե՛ Պարսից ծոցի նա­վա­հան­գիստներում։

9 Ունենալ ԱԶԳ-ԲԱՆԱԿ համակարգ, որտեղ բացի պրոֆեսիոնալ բանակից, պետք է երկրի ողջ բնակչությունն ունենա զինվորական պատրաստու­թյուն։  

Մարդկային հասարա­կության զարգացման տասնյակ հազարավոր տարինե­րի ընթացքի պատմությունը ցուցել է, որ յուրաքանչյուր հասարակական-տնտե­սական կացութաձ բնութա­գրվում է իրեն հատուկ սեփականության ձևով։ Եվ իշ­խող էլի-տաների կողմից հա­սարակության կառավարումն ու վերահսկումն իրա­գոր­ծվել է սե-փականության տի­րապետ­ման հետևյալ հիմնական գործիքներով՝

— ՄԱՐՄԻՆԸ՝ ստրակտիրական հասարակարգ,

— ՀՈՂԸ՝ ֆեոդալական հասարակարգ,

— ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ՝ նյութականացված աշխատանքի տիրապե­տում, - կապիտալիստական և ֆինանսական իմպերիալիզմի հասարակարգ։

Երբ «Քա­ղա­քացիա­կան սեփա­կանության» ձևն իր մեջ ներառում է հողի, օդի, ջրի, բնա­կան բոլոր ռե-սուրսների և հատկապե՛ս երկրի ռազմավարական նշանակության միավոր­ների նկատմամբ սեփականության գործարկում և շրջանառու ներդրու­մային հա­մա­կար-գի կիրա­ռումով ազգային սեփականությունը հաջորդ սերունդ­ներին փո­խան­ցելու հա­մակարգ, ապա այն դառնում է տնտեսական նոր կացու­թաձև և ԱԶ­ԳԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒ­ԹՅԱՆ համար իդեալա­կան, քանի որ ԱԶԳԸ՝ ԷԹՆՈՍԻ ԱՆ­ՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ Է։

Մենք առաջարկում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏՎԻԶՄԻ համակարգում ոչ միայն նավթի, այլ բնական բոլոր ռեսուրսների և ռազմավարական բա­ցառիկ նշա­նակու­թյան տնտե­սական միավորների նկատմամբ գործարկվի հանրային՝ ազ­գա­յին սեփականության իրա­վունքն ու դրա գործնական կիրառումը։ Առաջարկվող այս տարբերակում՝ ԱԶ­ԳԱՅԻՆ ԿՈՐՊՈ­ՐԱՏՎԻԶՄԻ համակարգում, հաշվի են առնված ոչ միայն հանրա­յին, այլ նաև հանրային-մաս­նավոր համադրված ձևաչափի ձեռ­նարկությունների ստեղծումով մասնավոր սեկտորի շահերը։ Այս համակարգում պետության կողմից պետպատվերների հնարա­վոր ողջ ծավալն ուղղորդվում է դեպի հանրային-մաս­նավոր տիպի ձեռնարկու­թյուններ՝ ապահովելով դրանց հա­մար կա­յունություն ու շահավետություն, որը ենթադրում է տնտեսավարման կենտ­րո­նաց­ված պլանային համակարգ, որտեղ թե՛ հանրային, թե՛ մասնավոր սեկտոր­ների շահե­րը դառնում են համադրված ու նրանց միջև վերանում է շահերի հակա­մարտու­թյունը։ Ավելին՝ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎԻԶՄԻ առաջարկվող համակարգը երկրի հա­մար ապա­հո­վում է տնտեսության թռիչքային զարգացում, երկրից կապի­տալի ար­տահոսքի կասեցում և ուղղորդում դեպի տնտեսու­թյան ենթակառույց­ներ։

ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒԸ պետք է ունենա ազգային սուվերեն տնտեսություն, որի կայացման համար անհրաժեշտ է թե՛ ազգային խոշոր կապիտալի, թե՛ Հայաս­տանի և Սփ­յուռքի ազգաբնակչության հնարավոր բոլոր ֆինանսական ռեսուրս­ների մոբիլի­զա­ցված ուղղորդում համազգային նշանակության տնտեսական ծրա­գրերի կազ­մա­կերպման համար, որտեղ յուրաքանչյուրը ոչ միայն պետք է ոգեշնչվի ազգային առաջընթացի հեռանկարով, այլ նաև պետք է ունենա անձնական շահութա­բաժնով պայմա­նավորված հետաքրքրություն։ Խոշոր կապիտալն իրեն հարմարավետ և երաշխավորված կարող է զգալ, երբ կա կոնկրետ իրատեսական տնտեսական ծրագիր, որն ունի պետական աջակցու­թյուն, համազ­գային ընդգրկումով բաց բաժ­նետիրական ձևա­չափի գործարկում, և ցածր տոկոս­ներով վարկերի նախապես պայմանավորված աջակցության հնարա­վորություն։  

«Ազգային զարգացման համահայկական բանկի» գործունեության և հեռան­կա­րային ռազմա­վարության հիմնահարցերի արդյունավետ հանգուցալուծումը պա­հանջում է ռազ­մավարական պլանավորման և կորպորատիվ կառավարման ժա­մանակակից մե­թոդների միջազգային ուսանելի փորձի ուսումնասիրություն և տե­ղայնացում՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկություն­ները: Ի տարբերություն ՀՀ Կենտրոնական Բանկի կամ առևտրային մաս­նավոր բանկերի, «Ազգային զարգացման համահայկական բանկի» ծրա­գրերը պետք է միտ­ված լինեն նպաս­տելու տնտեսական աճին, ՀՆԱ-ի դիվեր­սիֆիկաց­մանը, տնտե­սության արդիակա­նացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը: Զար­գաց­ման բանկերը հիմնականում նպատակաուղղված են լինում երկրի տնտեսական ենթա­կա­ռուց­վածք­ների ու վերամշակող արդյու­նաբե­րության զար­գացման համար հանրա-յին ներ­քին և ար­տա­քին ներդումնե­րը ներգրավելուն և ուղղորդելուն։ «Ազ­գային զար­գացման համահայկական բանկը»՝ որպես պետու­թյան տն­տե­սական քա­ղաքա­կա­նության կարևորագույն գործիք, պետք է առաջնորդ­վի իրատե­սական, սա­կայն երկ­րի համար ռազմավարական նշանակության երկարաժամկետ ծրագրե­րը ֆինանսավո-րելու առաջ­նահերթությամբ։