ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2022-08-04 16:37
Ռուսաստանի հայերի միությունն իր խորը մտահոգությունն
է հայտնում Ադրբեջանի սադրիչ գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) իրավիճակի սրման կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի
և այսօր այն կարող է խաթարել Արցախի
բնակչության անվտանգության և ֆիզիկական գոյատևման երաշխավոր հանդիսացող ռուսական խաղաղապահ
զորախմբի շնորհիվ պահպանվող խաղաղությունը:
Մեր
անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ ցավում ենք տուժածների
համար:
Օգոստոսի
3-ին տեղի ունեցածն ադրբեջանական կողմի ո՛չ առաջին, ո՛չ էլ, ցավոք, վերջին սադրանքն
է, որը դարձել է պաշտոնական Բաքվի կողմից հետևողականորեն իրականացվող հայատյաց քաղաքականության
հերթական դրսևորումը՝ էթնիկ հայերին բնաջնջելու, նրանց ահաբեկելու և հայրենի հողից,
որի վրա նրանք ապրում են դարեր ի վեր` հանդիսանալով ավտոխտոնային բնակչություն դուրս
մղելուն:
Մենք
կոչ ենք անում միջազգային հանրությանը օբյեկտիվ գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։
Մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին և իր ճակատագիրն ինքնուրույն
որոշելու նրա իրավունքին և հիշեցնում, որ միջազգային իրավունքի համաձայն ՝ Արցախը երբեք
չի պատկանել Ադրբեջանին ՝ մի երկրի, որը ԽՍՀՄ փլուզումից հետո իրեն ճանաչել է Ադրբեջանի
Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ (1918-1920)։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, այդ թվում՝
Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդներին, պահպանել հանգստություն և չտրվել տեղեկատվական
հնարքներին, վստահել ստուգված աղբյուրներին, սոցցանցերում
տարածվող տարբեր տեսակի
«քաղաքագետների» և «վերլուծաբանների» կողմից տարածվող չստուգված լուրերն և կեղծ նորությունները չտարածել:
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում խաղաղության պահպանման
հարցում շահագրգիռ բոլոր ուժերի միավորմամբ և համատեղ ջանքերով միայն կարող են
գտնվել գործուն մեխանիզմներ ՝ Ադրբեջանին քաղաքակիրթ վարքագիծ պարտադրելու համար ՝
կանխելու այդ հակամարտության հետագա սրումը և պայմաններ ստեղծելու Արցախի ժողովրդի
ազատ կամարտահայտման և իր պատմական հողերում նրա խաղաղ կյանքի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արա Աբրահամյանը,
որպես "Արարատի Ալյանս" ինստիտուտի ղեկավար, դիմել էր հայրենակիցներին ու Հայաստանի բարեկամներին ՝ կոչ անելով
միավորվել հանուն Հայաստանի ու Արցախի պահպանման ու զարգացման, ազգային արժանապատվության
ու մեր արժեքների վերածննդի:
Հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ https://araratalliance.am/