Հայաստանն ապրում է մշակութային և, հատկապես, ազգային մշակույթի սրընթաց անկում. Արարատյան Ալյանս

2022-02-16 15:59

«Արարատյան Ալյանս»-ում  2022 թվականի փետրվարի 8-ին տեղի ունեցավ «Ազգային արժեքներ, ազգային մշակույթ և գաղափարախոսություն» խորագրի պատասխանատուների երկրորդ հանդիպումը՝ ազգային մշակույթի տարբեր ոլորտների մասնագետների և ներկայացուցիչների հետ: «Արարատյան Ալյանս» համաժողովի կազմկոմիտեի ղեկավար Թաթուլ Մանասերյան և ներկաները միակարծիք էին այն հարցի շուրջ, որ Հայաստանը բացի սոցիալտնտեսական ծանր պայմաններից ապրում է մշակութային և հատկապես ազգային մշակույթի սրընթաց անկում:

Այսօր ՀՀ-ում Ազգայն մշակույթը իր բոլոր էթնիկ ճյուղերով չի արժանանում բավականաչափ ուշադրության, որը և մտածելու տեղիք է տալիս մշակութաբաններին, ազգագրատներին և բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են վաղվա օրվա համար:

Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ապրելով հաղթական, բայց այնուամենայնիվ հետպատերազմյան ծանր սոցիալտնտեսական երեք տասնյակ տարիներ, հայ ազգը այսօր կանգնել է ազգային ինքնության, ազգային մշակույթի տարբեր ճյուղերի՝ ազգային արհեստի, ազգային ոգու, ազգային արվեստի, ազգային պատմության, ազգային արժեքների, հայոց եկեղեցու պատմության խեղաթյուրման և հոգևոր սովի առաջ: Այսօր՝ վերըթվարկված այս բոլոր կետերին նաև ավելացել է 44-օրյան պատերազմն իր հետևանքներով, որոնք վերջնականապես եկան ապացուցելու, որ հայ ԱԶԳ-ը, ԱԶԳ հասկացության բարձրագույն արժեքից հնարավորինս հեռացել է՝ հայտնվելով այն կորցնելու եզրին: Ներկաները շեշտեցին, որ այսօր ազգային մշակույթի շատ ճյուղեր գտնվում են ոչնչացման եզրին և դրանք փրկելու, և պահպանելու համար անհրաժեշտ են և՛ ֆինանասկան, և՛ մարդկային մեծ ռեսուրսներ, որոնք համակարգային փոփոխություն կմտցնեն ազգային մշակույթի ոլորտներին՝ վերածնունդ տալու համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ներկաներն «Ազգային արժեքներ, ազգային մշակույթ և գաղափարախոսություն» խորագրի հաջորդ քննարկման ժամանակ ազգայն ինքնության պահպանման համար մեծ արժեք ներկայացնող խնդիրների վերաբերյալ տան իրենց հստակ մոտեցումները և տեսլակնները:

 Աղբյուրը՝ araratalliance.am