Աշխարհում չկա մի երկիր, որ խաղաղություն չցանկանա, այդ թվում նաև մենք՝ հայերս․ Արա Աբրահամյան
2022-10-26 15:20
Խաղաղության ոչ մեկ չի կարող դեմ լինել, աշխարհում չկա մի երկիր, որ խաղաղություն չցանկանա, այդ թվում նաև մենք՝ հայերս։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը։ «Այսօր ամեն բան դեպի լավը փոխելու համար մեզ պետք է միասնականություն։ Մենք կորցրել ենք վստահությունը, անգամ ընտանիքի անդամներն իրար չեն վստահում։ Հայ ժողովրդի 99 տոկոսն իրար թշնամի է դարձել, բայց եթե ուզում եք ձեզ հարգեն հայ ժողովրդի համար մի լավ բան արեք։ Ինչ է կառավարությունը կախարդական փայտի՞կ է գտել ու ուզում է ժողովրդի համար մի լավ բան անել, ես ասո՞ւմ եմ չէ, թող չանի։ Ես եկել եմ ուզում եմ օգնել իմ հնարավորության սահմաններում»։ Հարցին, թե իշխանափոխության հնարավորություն տեսնում է, Աբրահամյանը պատասխանեց՝ իշխանափոխության հնարավորությունը դուք եք, յուրաքանչյուր մարդ իշխանափոխություն է իրենից ներկայացնում։ Իսկ, թե ինչո՞ւ իշխանությունների հետ կապը չի ստացվում, հարցին ի պատասխան ՌՀՄ նախագահը նշեց, որ միշտ փորձել է հանդիպել, բայց իրենք միշտ ժամանակ չունեն։
«Խնդիրը ոնց մենք դնենք այդպես էլ կլուծվի, եթե մենք լինենք միասնական բացառվում էրոր այս իրավիճում լինեինք։ Այս 30 տարվա ընթացքում մենք մրցել ենք իրար հետ։ Ես ասում եմ, որն է մեր ծրագիրը, ինչ ենք ուզում իրականացնենք։ Մենք պետք է ունենաք երեք խնդրի լուծում՝ ազգ, անվտանգություն, տնտեսություն։ Մենք պետք է մեր ժողովրդի հետ փոխշահավետ լինենք մեր ժողովրդի հետ»,- հավելեց ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։